ԱՄՆ-ի Սենատի պատվիրակությունը կոչ է անում Մյանմարի կառավարությանը իրականացնել Քոֆի Անանի ղեկավարած Ռախայնի խորհրդատվական հանձնաժողովի առաջարկությունները և թույլ տալ ՄԱԿ-ին և հասարակական տարբեր կազմակերպությունների այցելել խնդրահարույց շրջան ՝ մարդասիրական օգնություն իրականացնելու համար:
Մյանմար այցելած ամերիկացի օրենսդիրների պատվիրակությունը երեքշաբթի օրը եկել է համաձայնության, որ Ռախայնի շրջանում տեղի ունեցածը նման է էթնիկ մաքրազտման:
«Մենք խորապես անհանգստացած ենք ռազմական և տեղի խմբերի Ռոհինգիայի դեմ իրականացրած անհամաչափ և բռնի արձագանքով, որի արդյունքում եղան բռնաճնշումներ, ավերածություններ իրագործվեցինշուրջ 300 գյուղերում, իսկ ավելի քան 600 հազար փախստական հեռացան հարևան Բանգլադեշ»,- հայտարարել է սենատոր Ջեֆ Մերկլին:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շարունակում է ուսումնասիրել Մյանմարի դեպքերը՝ փորձելով պարզել, թե արդյոք տեղի ունեցածը էթնիկ զտում էր:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այցելել էր Մյանմար նախորդ շաբաթ, ուր մտահոգություն էր հայտնել տեղի անվտանգության ուժերի ու իրավապահների կողմից զանգվածային ջարդերի մասին հաղորդումների կապակցությամբ:
Հռոմի Պապը ևս նախատեսում է այցելել Մյանմար: Այցը նախատեսված է նոյեմբերի 27-30-ը, որի ընթացքում հովվապետը կհանդիպում կունենա երկրի փաստացի ղեկավար Օնգ Սան Սու Չիի հետ:
Facebook Forum