Մատչելի հղումներ

Աֆղանստան. Կյանքը Դաեշ-ից ազատագրված աֆղանական շրջանում


Այսօր իրավիճակն Աֆղանստանում համեմատաբար ավելի կայուն է՝ նախորդ տարիների հետ համեմատած: Շատ բնակավայրեր հաջողվել է ազատագրել Դաեշ-ից:

«Այս շրջանը նախկինում գտնվում էր Դաեշ-ի վերահսկողության ներքո: Կյանքն այստեղ այդ օրերին շատ դժվար էր, ուստի մենք հավաքեցինք մեր իրերը և հեռացանք այլ վայր: 5 ամիս է ինչ վերադարձել ենք»,- ասում է տեղի բնակիչներից մեկը:

Ժամանակին արևելյան Աֆղանստանում գտնվող Աչինի շրջանն անհասանելի էր Քաբուլի ու աֆղանական անվտանգության ուժերի համար: Այստեղ իշխում էր Դաեշ-ը:

Այժմ Դաեշ-ից ազատագրված Աչինում վերականգնվել է խաղաղ կյանքը: Փողոցներում նկատվում են կանայք, ում արգելված էր միայնակ հայտնվել փողոցում Դաեշ-ի օրերին: Մարդիկ զբաղված են կենցաղային առօրյա խնդիրներով:

«Այժմ Դաեշ-ի հեռացումից հետո մեր ամենամեծ խնդիրերն են կրթությունն ու բժշկությունը: Անհրաժեշտ է նաև վերականգնել Դաեշ-ի օրոք ավերված տները: Մեզ օգնություն է պետք այս հարցում»,- ասում է մեկ այլ տեղացի բնակիչ:

Չնայած Դաեշ-ի հեռացմանն այստեղից՝ շուրջբոլորը հիշեցնում է պատերազմի մասին, ներառյալ օդում թռչող ռազմական ինքնաթիռներն ու ժամանակ առ ժամանակ հեռվում հնչող պայթյունները: Անվտանգությունը շարունակում է մնալ երկրի համար մեկ մարտահրավերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG