ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների հարցերով Հաագայի դատարանը սերբ նախկին գեներալ Ռադկո Մլադիչին դատապարտեց ցմահ ազատազրկման: Մլադիչը մեղավոր է ճանաչվել ցեղասպանություն իրականացնելու, մարդկության դեմ պատերազմական հանցագործությունների,, մասնավորապես, Հարավսլավիայի տապալման տարիներին բոսնիացի մահմեդականների սպանդ իրականացնելու մեջ:
Դատարանի վճռի համաձայն, 1992-1995 թվականներին Մլադիչը, ռազմական հրամանատարի պաշտոնը զբաղեցնելով, կազմակերպել է մահմեդականների, խորվաթների եւ այլ ոչ սերբ ժողովուրդների էթնիկ զտումներ՝ փորձելով միատարր բոսնիացի սերբերի պետություն ստեղծել:
Նախորդ տարի դատապարտված բոսնիացի սերբ նախագահ Ռադովակ Կարաջիչի հետ միասին, Մլադիչը էթնիկ զտումներ է կազմակերպել 4,5 միլիոն բնակչություն ունեցող Բոսնիայում եւ Հերցեգովինայում: Միայն 1992 թվականին այդ զտումների արդյունքում սպանվել է 45 հազար մարդ, նրանց մեծ մասն՝ իրենցտներում, փողոցներում եւ համակենտրոնացման ճամբարներում: Ավելի ուշ, ներխուժելով ՄԱԿ-ի կողմից պաշտպանված Սարայեւո, Մլադիչն իր զինվորականների հետ 8000 մահմեդական տղամարդկանց եւ արական սեռի երեխաների մահապատիժ են իրականացրել:
Իր արարքների համար Մլադիչին անվանում էին «Բոսնիայի դահիճ»:
Մլադիչի պաշտպանները պնդում էին, որ նա, սպանդ իրականացնելիս, հրամանների է հետեւել, սակայն, նրանց փաստարկները չեն համոզել ՄԱԿ-ի դատարանին:
Facebook Forum