Մատչելի հղումներ

Պուտինն ազդարարում է Սիրիայում ռազմական գործողությունների ավարտը


Russia Syria
Russia Syria

Սիրիան և Ռուսաստանը տեղեկացնում են, որ Սոչիում տեղի է ունեցել նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բաշար ալ Ասադի հանդիպումը, որտեղ առաջնորդները քննարկել են սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր:

Կրեմլի աղբյուրներն ու սիրիական SANA լրատվական գործակալությունը հաղորդում են, որ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին և շնորհավորել նախագահ Ասադին՝ ահաբեկչության դեմ հաջող պայքար մղելու համար:

Ասադը վերջին անգամ ժամանել էր Մոսկվա 2 տարի առաջ, երբ ռուսական զորքերը սկսեցին ռազմական գործողություններ վարել Սիրիայում, ինչն օգնեց Ասադին փոխելու ռազմական գործողությունների ընթացքը:

Հայտնի է, որ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեքշաբթի օրը, որի ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտությունը: Պուտինը նախատեսում է Սիրիայի ճգնաժամը քննարկել նաև Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թուանիի հետ:

Բացի այդ, չորեքշաբթի օրը նախագահ Պուտինը Սոչիում կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եռակողմ գագաթաժողովի համար, որտեղ սիրիական հակամարտությունը կլինի քննարկվող հիմնական թեմաներից մեկը:

Իսկ այդ ընթացքում Ժնևում նոյեմբերի 28-ին նախատեսված են ՄԱԿ-ի հովանու ներքո առանձին խաղաղ բանակցություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG