Մատչելի հղումներ

Երկրները հակազդում են ահաբեկչության նոր տեսակին


APTOPIX Bike Path Attack

Նյույորքյան Մանհեթանում հոկտեմբեր ամսվա ահաբեկչական գործողությունից օրեր անց տեղի էր ունեցել ավանդական նյույորքյան մարաթոնը, որի մասնակիցների թիվը հասնում էր 50 հազարի:

«Մենք չենք թաքնվելու և մեզ չեն կարող կոտրել»,- ասում է մարաթոնի մասնակից Փիթեր Չիաքիան

Մարաթոնի ընթացքում քաղաքային իշխանություններն ու տեղի ոստիկանությունը ձեռնարկել էին անվտանգության առավելագույն միջոցներ:

«Այժմ ահաբեկիչները դիմում են ավելի քիչ տեխնիկական միջոցներ պահանջող հարձակումների ձևերին՝ օգտագործելով դանակներ, ավտոմեքենաներ և այնպիսի զենքեր, որոնք կարող են գնել «սև շուկայում», այլ ոչ թե պատրաստել ինքնուրույն»,- ասում է Լոնդոնի թագավորական քոլեջի փորձագետ Բրուք Ռոջերսը:

Այդ հարձակումները կանխելու համար երկրները դիմում են տարբեր քայլերի: Ֆրանսիայում 2015 թվականից ի վեր անվտանգության հավելյալ հազարավոր աշխատակիցներ են վերահսկում փողոցները: Լոնդոնում կառուցվել են հավելյալ պատնեշներ՝ հետիոտների անվտանգությունն ապահովելու համար: ԱՄՆ-ում և Եվրոպայում ձեռնամուխ են եղել հանրության իրազեկության բարձրացման ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացմանը, որոնք կոչ են անում մարդկանց հաղորդել իրավապահներին կասկածելի գործունեության վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ այս կապակցությամբ առկա են որոշ մտահոգություններ:

«Այն գումարները, որոնք ծախսվում են անվտանգության ինժեներական միջոցների համար, կազմում են միլիոններ, սակայն պետք է լինենք զգուշավոր, քանի որ յուրաքանչյուր հավելյալ անվտանգության միջոց իր վրա է կենտրոնացնում ահաբեկիչների ուշադրությունը»,- ասում է Ռոջերսը

«Նրանք մտահոգված են, որ մարդիկ կսկսեն մտածել հանրային վայրերում նմանատիպ հարձակումների մասին, որը կարող է անիմաստ կերպով վախեցնել նրանց։ Կան շատ նման դեպքեր»,- ասում է փորձագետ Ռոջերսը:

Չնայած դրան, հանրության իրազեկության բարձրացումը շարունակվում է դիտարկվել որպես ահաբեկչության այս նոր ձևի դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը:

Facebook Forum

XS
SM
MD
LG