Մատչելի հղումներ

Հարկային բարեփոխումները քաղաքական պայքարի կենտրոնում են


Նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել է ասիական իր ուղևորությունից: Ըստ նախագահի, այցը չափազանց հաջողակ էր:

«Շատ հպարտ եմ ձեռքբերումներով այցի ընթացքում, հատկապես ռազմական և անվտանգության ասպարեզներում, իսկ առևտրի հարցում կտեսնեք, թե ինչպիսի անհավատալի ձեռքբերումներ կլինեն մի քանի տարում»,- հայտարարել է Թրամփը:

Այժմ նախագահը կենտրոնացել է ներքաղաքական խնդիրների վրա: Օրակարգային հարցերից է հարկային բարեփոխումների փաթեթի ընդունումը նախքան հաջորդ տարվա ընտրությունների մեկնարկը:

«2016 թվականին մեր քարոզարշավի հիմնական հարցերից է հարկային բարեփոխումների իրականացումը: Հարկային փաթեթն ու հարկերի կրճատումը նախագահի նախընտրական խոստումներից է»,- ասում է խոսնակ Փոլ Ռայանը:

Սակայն փորձագետները մատնանշում են վերջին շրջանում դեմոկրատների հաղթանակները ընտրությունների ընթացքում:

«Նախագահի վստահության վարկանիշը չափազանց ցածր է՝ 40 տոկոսից ցածր: Դա քաջալերում է դեմոկրատներին»,- ասում է փորձագետ Քայլ Քոնդիկը:

Եթե ընտրություններում դեմոկրատներն ապահովեն իրենց բազմաթիվ կողմնակիցների մասնակցությունը, ապա չի բացառվում, որ վերջիններս կարող են վերականգնել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, հատկապես նախագահ Թրամփի ցածր վարկանիշի պարագայում, որը սովորական չէ նախագահների կառավարման առաջին տարում:

«Եթե նախագահի նման վարկանիշը պահպանվի, ապա նրա կուսակցությանը դժվար կլինի պահպանել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում»,- ասում է Ջոն Ֆորթիերին «Bipartisan Policy» կենտրոնից։

Իսկ վերլուծաբան Ջիմ Քեսլերը կարծում է, որ դեմոկրատների ընդդիմադիր կեցվածքը նախագահ Թրամփի քաղաքականության նկատմամբ դեռևս բավարար չէ՝ հաղթանակին հասնելու համար:

«Դեմոկրատներն ընտրություններին պետք է ցույց տան, որ իրենք ոչ միայն հակաթրամփական կուսակցություն են, այլ նաև ունեն իրենց օրակարգը, որով կարող են առաջնորդվել»,- նշում է Քեսլերը:

Հաղթանակը գալիք ընտրություններում հույս կներշնչի դեմոկրատներին, որ իրենք կարող են հաղթել նաև 2020 թվականի նախագահական ընտրություններում: Սակայն փորձագետները կարծում են, որ դեռևս վաղաժամ է խոսել դրա մասին, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն նախագահի վստահության վարկանիշի թվերն այդ ժամանակ: Բացի այդ, փորձագետները հիշեցնում են, որ 2016 թվականին էլ Թրամփի վստահության վարկանիշը բարձր չէր, սակայն դա չխանգարեց նրան հաղթել ընտրություններում:

Նախագահ Թրամփն ու հանրապետականներն այժմ ամեն ջանք են գործադրում հարկային բարեփոխումների փաթեթն անցկացնելու ուղղությամբ՝ գիտակցելով, որ հաջողության դեպքում այն կարող է հավասարակշռել իրավիճակը՝ կապված նախկին անհաջողությունների հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG