Մատչելի հղումներ

Կատալոնիայի վտարանդի առաջնորդը կղեկավարի նախընտրական քարոզարշավը Բրյուսելից


Կատալոնիայի վտարանդի առաջնորդ Կառլոս Պուջդեմոնը հայտարարել է, որ պատրաստվում է առաջնորդել իր կուսակցությանը դեկտեմբերի 21-ին կայանալիք շրջանի ընտրություններում:

Կատալոնիայի Էլ Պունտ Ավուի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշել է, որ այս պահին աշխատում է իր կուսակցության նախընտրական ցուցակի շուրջ, ըստ որի կորոշվեն այն թեկնածուները, ովքեր կընդգրկվեն իր կուսակցության նախընտրական ցուցակում գալիք ընտրություններին մասնակցելու համար:

Պուջդեմոնն ընդգծել է, որ պատրաստվում է ղեկավարել քարոզարշավը Բրյուսելից, որտեղ նա գտնվում է Կատալոնիայի կառավարության 4 նախկին անդամների հետ: Վերջիններիս սպառնում է արտահանձնումն Իսպանիայի իշխանություններին, ուր նրանց մեղադրում են խռովության կազմակերպման մեջ: Մոտ օրերս այս առիթով Բրուսելի դատարանում կանցկացվի նիստ:

Կառլոս Պուջդեմոնին ու Կատալոնիայի կառավարության նախկին 13 անդամներին սպառնում է երկարաժամկետ ազատազրկում՝ Իսպանիայի իշխանությունների ներկայացրած մեղադրանքների ներքո:

Facebook Forum

XS
SM
MD
LG