Մատչելի հղումներ

Թրամփ կրտսերը հրապարակել է ընտրությունների օրերին Wikileaks-ի հետիր նամակագրությունը   


Նախագահ Դոնալդ Թրամփի որդի Թրամփ կրտսերը հրապարակել է իր անձնական թվիթերյան նամակագրությունը Wikileaks-ի հետ 2016 թվականի ընտրությունների ընթացքում և հետո: Նամակագրության հրապարակումը տեղի ունեցավ ժամեր անց, երբ The Atlantic հանդեսն առաջին անգամ հրապարակեց տեղեկությունն այս առիթով:

Նամակագրության հրապարակումից հետո Թրամփ կրտսերը նշել է, որ սա է ամբողջ նամակագրությունը, որի մասին բարձրաձայնելը ինքը համարում է զավեշտական:

Իր հերթին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն այս առիթով ասել է.

«Ժամանակն է կոչել Wikileaks-ը իր անունով: Այն մասնավոր թշնամաբար տրամադրված հատուկ ծառայություն է, որը համագործակցում է Ռուսաստանի նման երկրների հետ»,- ասել է Պոմպեոն:

The Atlantic-ի հաղորդմամբ, WikiLeaks-ը թվիթերի միջոցով փորձել է կապ հաստատել Թրամփ կրտսերի հետ բազմաթիվ անգամ 2016 թվականի սեպտեմբերից այս տարվա հուլիս ընկած ժամանակահատվածում:

Չնայած Թրամփ կրտսերն անտեսել է թվիթերյան նամակների մեծ մասը, սակայն պատասխանել է դրանցից երեքին:

WikiLeaks-ի ղեկավար Ասանժն այս պահին գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում՝խուսափելով ամերիկյան իշխանություններին արտահանձնվելուց: Միացյալ Նահանգները նրան մեղադրում է լրտեսության մեջ:

WikiLeaks-ի հետ Թրամփ կրտսերի ամբողջ նամակագրությունը փոխանցվել է Կոնգրեսի հետաքննող մարմիններին, որոնք հետաքննում են նախագահ Թրամփի նախընտրական արշավի ու Ռուսաստանի միջև հնարավոր կապը՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով:

Facebook Forum

XS
SM
MD
LG