Մատչելի հղումներ

Ներգաղթյալների ժամանակավոր ընդունման կենտրոններից մեկում


US Immigration Overload
US Immigration Overload

Համաձայն ԱՄՆ-ի ներգաղթի ներկայիս քաղաքականության՝ այն ներգաղթյալները, ովքեր ԱՄՆ են ժամանում և ապաստան հայցում, անգամ մուտքի արտոնագիր ունենալու դեպքում, պահվում են կալանավայր հիշեցնող ներգաղթյալների ժամանակավոր ընդունման կենտրոններում:

Ներգաղթյալների ժամանակավոր ընդունման կենտրոնի դռները ապաստան հայցող փախստականների առջև փակված կմնան մի քանի ամիս:

Newark-ի օդանավակայանի հարակից արդյունաբերական տարածքում գտնվող ներգաղթյալների ժամանակավոր ընդունման Էլիզաբեթ անվանումը կրող կենտրոնը ապաստան է տրամադրում նաև հանցավոր անցյալ ունեցող փախստականների:

Սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ԱՄՆ-ում ներգաղթի օրենքները խախտած փախստականների ընդհանուր թիվը հասնում է 38 հազարի: Նրանցից ոմանք ապաստան հայցած ներգաղթյալներ են:

Անվտանգության ստուգումները օդանավակայանի անցակետային ստուգումներ են հիշեցնում: Մարդիկ պետք է ցույց տան իրենց անձը հաստատող քարտն ու հանձնեն իրենց անձնական իրերը: Ներգաղթյալները չեն կարող իրենց հետ ներս մտցնել հեռախոս, լուսանկարներ, կամ որևէ տեսաձայնագրող սարք: Այս նկարների հեղինակը Rutgers-ի համալսարանի ասպիրանտ Քրիսթին Սքերոնեն է, ով նկարել է սրանք իր այցելության ընթացքում:

«Ինձ ասացին, որ որևէ ներգաղթյալի համար ապաստան չունեն և, որ ինձ պետք է բանտ տանեն», - պատմում է Էդաֆե Օկպորոն :

Օկպորոն Նիգերիայում աշխատել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայտնի մի կազմակերպությունում, որի գործունեությանը անդրադարձել էր Նյու Յորքի իրավապաշտպան կազմակերպություններից՝ հրապարակելով Օկպորոյի լուսանկարը 2016 թվականի հոկտեմբերին իր զեկուցում:

«Համայնքը ինձ սպառնալիքներ էր ներկայացրել և ես ստիպված պետք է լքեի երկիրը: Ես ԱՄՆ-ի վիզա ունեի, որով կարող էի ճամփորդել…Ես երբեք այնքան մեկուսացված չեմ եղել, որքան ներգաղթյալների Էլիզաբեթ կենտրոնում»,- ասում է Էդաֆեն»:

Օկպորոն ապաստան է ստացել ու արդեն երեք տարի է, որ բնակվում է ԱՄՆ-ում: Նա երեք աշխատանք ունի:

Էդաֆե Օկպորոյի խոհարարական գիրք է հրատարակել, որը ներառում է 40 երկրներից ԱՄՆ ժամանած փախստականների կողմից ներկայացված կերակրատեսակների բաղադրատոմսերը։

XS
SM
MD
LG