Իրան-իրաքյան սահմանին նախորդ կիրակի տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 530-ի: Առավել մեծ զոհեր գրանցվել են Իրանի արեւելյան մասում գտնվող Քերմանշահի շրջանում:
Քերմանշահի ներքին գործերի բաժնի խոսնակ Մոհամադ Ալի Մոնշիզադեհը հայտարարել է, որ շրջանի գյուղերում զոհվել է եւս 150 մարդ, որոնց մասին հարազատները չեն հայտնել իշխանություններին: Իրանի լրատվամիջոցների հաղորդմամբ, վնասվածքներով հիվանդանոցներում է գտնվում 7,460 մարդ:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ եւ օգնություն ու աջակցություն խոստացել.
«Ողջ Իրանի անունից ցավակցություն եմ հայտնում Քերմանշահի բնակիչներին եւ հավաստիացնում, որ մենք ձեր թիկունքին ենք», հայտարարել է նա:
Իրաքի կողմից զոհերի եւ տուժածների թիվն անհամեմատ ցածր է: Իրաքից ստացվող հաղորդագրությունների համաձայն, այստեղ զոհվել է 7 մարդ, 535 այլոք ստացել են մարմնական վնասվածքներ։
Facebook Forum