Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի խիստ ուղերձը Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության անդամ երկրներին


ԱՄՆ-ի նախագահի խիստ ուղերձը Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության անդամ երկրներին
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը խիստ մի ուղերձ հղեց Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության անդամ երկրներին՝ հայտարարելով, թե Միացյալ Նահանգներն այլեւս չի հանդուրժելու առեւտրի բնագավառում խրոնիկական չարաշահումները, եւ պնդելու է, որ հաստատվի արդար ու հավասարազոր առեւտրային քաղաքականություն։

Վիետնամի Դանանգ քաղաքում անցկացվող գագաթաժողովի շրջանակներում, զրուցելով տարածաշրջանի պետությունների առաջնորդների հետ, Թրամփը մեկ անգամ եւս հայտարարեց, թե ԱՄՆ-ի նախկին վարչակազմերը կնքել են առեւտրային այնպիսի պայմանագրեր, որոնք շահավետ են բոլոր կողմերի համար, բացառությամբ ԱՄՆ-ի։

՝՝Երկար տարիներ է արդեն, որ Միացյալ Նահանգները պարբերաբար իջեցնում կամ վերացնում է իր սակագները, նվազեցնում առեւտրային արգելքները եւ թույլ տալիս, որ արտասահմանյան ապրանքներն ազատ կերպով հոսեն դեպի մեր երկիր։ Սակայն, այն ժամանակ, երբ մենք իջեցնում էինք շուկայական արգելքները, մյուս երկները չէին բացում իրենց շուկաները մեր առջեւ՛՛, ասել է Թրամփը։

Թրամփը, որը ԱՄՆ-ը վերջերս դուրս բերեց Միջխաղաղօվկիանոսյան համագործակցության կազմից, ասել է, թե ինքն ուզում է առեւտրային ուղիղ կապեր հաստատել բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկանում են շարժվել միջազգային կանոններով եւ արդար կերպով են վերաբերվում ԱՄՆ-ին։
՝՝Ես երկկողմ առեւտրային համաձայնագրեր կկնքեմ Հնդկա-խաղաղօվկիանոսյան այն պետությունների հետ, որոնք ցանկանում են լինել մեր գործընկերը, եւ որոնք հավատարիմ կմնան արդար եւ փոխշահավետ առեւտրի սկզբունքներին՛՛, ասել է նա։

Թրամփի խոսքին անմիջապես հակադարձել է Չինաստանի նրա պաշտոնակից Սի Ջինպինը՝ պաշտպանելով բազմակողմ առեւտրային համագործակցության գաղափարը։ Նա նաեւ կոչ է արել աջակցել Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցությանը, ինչը նրա խոսքերով, կարող է ներդաշնակություն հաղորդել տարածաշրջանային եւ երկկողմ տնտեսական համաձայնագրերին։ Նա նաեւ անշրջելի է համարել գլոբալիզացման տենդենցը ու ավելացրել, որ այն ավելի հավասարակշռված ու ներդաշնակ դարձնելու գործում իր դերը պիտի ունենա աշխարհի յուրաքանչյուր պետություն։

Facebook Forum

XS
SM
MD
LG