Մատչելի հղումներ

House of Cards ամերիկյան սերիալից և բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի կինոդերասան Քևին Սփեյսիի 30 տարվա վաղեմության մանկապղծության սկանդալը դրդեց այլոց նույնպես հրապարակել իրենց պատմությունները:

Օսկարակիր դերասան Քևին Սփեյսիի սեռական ոտնձգությունների մասին սկանդալի հանրային հնչեղությունը ուղղակի վնաս է հասցնում սիրված կիոնդերասանի հեղինակությանն ու մասնագիտական գործունեությանը:

Sony Pictures-ը հայտարարել է, որ իր նոր՝ «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմում 58-ամյա դերասան Քևին Սփեյսիին կփոխարինի օսկարակիր Քրիսթոֆեր Փլամերը:

Սփեյսիի աղմկահարույց սկանդալին սկիզբ դրեց դերասան Էնթնի Ռեփը՝ մեղադրելով Սփեյսիին 14 տարեկան հասակում իր նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:

Հիշեցնենք, որ միասառեկան լինելու մասին Սփեյսիի վերջերս հրապարակած խոստովանությունը, ըստ շատերի՝ մանկապղծության մեղադրանքներից խուսափելու միջոց էր:

House of Cards ամերիկյան հեռուստաշոուից, «Գեղեցկություն ամերիկյան ձևով» և բազմաթիվ այլ ֆիլմերից հեռուստադիտողին հայտնի Քևին Սփեյսիի 30 տարվա վաղեմության մանկապղծության սկանդալը առիթ հանդիսացավ տասնյակից ավելի դերասանների համար հրապարակելու Սփյեսիի հետ կապված իրենց անձնական պատմությունները:

Նշենք, որ Netflix ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր House of Cards հեռուստաշուի 6-րդ եթերաշրջանի դադարեցման մասին, սակայն հազարավոր երկրպագուներ վերջին օրերին օնլայն ստորագրահավաք էին կազմակերպել՝ խնդրելով Netflix ընկերության տնօրենին սցենարով Քևին Սփեյսիի կերպարին սպանելու փոխարեն, նրա դերը փոխանցել ամերիկացի դերասան Քևին Ջեյմսին:

XS
SM
MD
LG