Մատչելի հղումներ

Ասիական երկրները սպասում են տեսնելու, թե արդյոք Թրամփը շարունակում է իր հռետորաբանությունը


Ասիական երկրները սպասում են տեսնելու, թե արդյոք Թրամփը շարունակում է իր հռետորաբանությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

ԱՄՆ-ի նախագահը միջազգային առեւտրի շուրջ ելույթ է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Իսկ այդ երկրների առաջնորդները պիտի փորձեն հասկանալ, թե արդյոք Թրամփը լավ է հասկանում ԱՄՆ-ի համար այս տարածաշրջանի ռազմավարական ու տնտեսական կարեւորությունը:

Վիետնամի Դանանգ քաղաքը նախկինում պատերազմական գոտի էր, այսօր` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 21 անդամ երկրների առաջնորդների հանդիպման վայր: Երկրներ, որոնք միասին ունեն ամբողջ աշխարհի բնակչության կեսը եւ ամբողջ աշխարհի առեւտրի կեսը:

Ինչպես Ասիայի տնտեսական հարցերով խորհրդատու Մեթյու Գուդմանն է ասում, այստեղ կարող է որոշվել ԱՄՆ-ի տնտեսական ապագան, տարածաշրջան, որտեղ տեղակայված են ամերիկյան 90 հազար թվակազմով ուժեր, որտեղ Հյուսիսային Կորեայի պատճառով առկա է սուր լարվածություն, ծովային տարածքների հարցով`հակամարտություն:
Այս տարածաշրջանում առեւտրի շուրջ ԱՄՆ-ի նախագահի սուր հռետորաբանությունից հետո ասիական երկրների առաջնորդները հիմա անհամբեր սպասում են, թե ինչ դիրքերից է խոսելու Թրամփը:

Գուդմանի խոսքերով, Թրամփի նախկին հռետորաբանությունը մեծ հարված էր ԱՄՆ-ի հեղինակությանը:

‘’Եթե հրաժարվում ենք Միջխաղաղօվկիանոսյան գործընկերությունից, ապա մեզ հարկավոր տնտեսական ու առեւտրային մեկ այլ ռազմավարություն, որը բխեր նաեւ ասիական երկրների շահերից: Իսկ Թրամփի վարչակազմը մինչ այժմ այդպիսի ծրագիր չի ներկայացրել’’:

Իհարկե ամեն երկիր ունի իր շահերը, եւ ինչպես Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերության քարտուղարության ղեկավար Ալան Բոլարդն է ասում, այս գագաթաժողովը նոր պայմանագրերի շուրջ համաձայնության գալու շատ հարմար վայր է: ‘’Մենք նոր բաղադրատոմսեր են կազմում` ելնելով տարածաշրջանի առանձնահատկություններից: Դրանք նախ փորձում ենք տեղում, հետո ներկայացնում մյուսներին’’:

Վերլուծաբաններն ասում են, սա կարեւոր այց է ԱՄՆ-ի այն նախագահի կողմից, որը կարող է վերաձեւել ապագա հարաբերութունները:

‘’Այստեղ ուզում են իրենց կողքին ունենալ մի Ամերիկա, որը ներգրավված է տարածաշրջանի բոլոր հարցերում: Նրանք ուզում են, որ Ամերիկան այստեղ ցույց տա ինքն իրեն’’, ասում է Գուդմանը:

Իսկ նախագահի համար առաջին քննությունն այստեղ կլինի այն, թե որքան նա հավատարիմ կմնա իր առջեւ դրված տեքստին:

Facebook Forum

XS
SM
MD
LG