Մատչելի հղումներ

Թրամփը աջակցում է Սաուդյան Արաբիայի վերջին զարգացումները


Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ սաուդյան արքայազն Ալվալիդ բին Թալալի ձերբակալությունը ցնցել է ողջ Մերձավոր Արևելքը: Նրա հետ մեկտեղ ձերբակալության են ենթարկվել թագավորական ընտանիքի մի շարք անդամներ, նախարարներ և ներդրողներ: Նրանք այս պահին տնային կալանքի տակ են:

Նախագահ Թրամփն աջակցություն է հայտնել ընթացող զարգացումներին, իսկ Պետքարտուղարությունը՝ հույս հայտնել, որ սաուդյան իշխանությունների գործողությունները կլինեն թափանցիկ և արդար: ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Հեյվերթ Նաուերթը, սակայն, հրաժարվել է պատասխանել, թե արդյոք Պետքարտուղարությունը կիսում է նախագահ Թրամփի աջակցությունը՝ խնդրելով այդ հարցն ուղղել Սպիտակ տուն:

Վերլուծաբանների կարծիքով Սաուդյան Արաբիայի իշխանությունների գործողությունները ուղղված են ընդդեմ կոռուպցիայի ու այս երկրի գլխավոր թշնամի՝ Իրանի: Ըստ Բրուքինգս հաստատության վերլուծաբան Հեդի Ամրի, ձերբակալվածների բարձրաստիճան մակարդակը չի նպաստում տնտեսության զարգացմանը:

Նա նաև կարծում է, որ սաուդյան իշխանությունների գործողություններում առկա են արտաքին ազդակներ՝ ուղղված ընդդեմ Իրանի, որը, ըստ վերլուծաբանի, տարածաշրջանի հիմնական ապակայունացնող գործոնն է:

Ամրին մտահոգված է, որ տարածաշրջանը շարժվում է դեպի հակամարտություն՝ հաշվի առնելով Լիբանանում վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ու Եմենում տիրող իրավիճակը: Նա հույս է հայտնում, որ պետքարտուղար Թիլերսոնը կօգտագործի իր փորձն ու կշիռը՝ Պարսից ծոցում կայունություն հաստատելու համար:

Սակայն վերլուծաբանը վստահ չէ, թե ինչ արձագանք կտա Թիլերսոնի ակտիվությանը նախագահ Թրամփը։ Նա վտանգավոր է գնահատում այն սցենարը, երբ Թրամփը փորձում է ցնցել Մերձավոր Արևելքն այնպես, ինչպես ցնցել է ներքին քաղաքական իրավիճակն ԱՄՆ-ում։

Facebook Forum

XS
SM
MD
LG