Մատչելի հղումներ

Թրամփը կոչ է անում Փհենյանին հրաժարվել միջուկային զենքից


South Korea Asia Trump
South Korea Asia Trump

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հանդես գալով Հարավային Կորեայի խորհրդարանում, նշել է, որ Միացյալ Նահանգները չի վախենում Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքից: Նա կոչ է արել Փհենյանին հրաժարվել միջուկային զենքից՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը սատար կկանգնի Հարավային Կորեայի անվտանգությանը:

«Հյուսիսի վարչակարգն ԱՄՆ-ի նախկին զսպվածությունը մեկնաբանում էր որպես թուլություն: Դա ճակատագրական սխալ է նրանց կողմից: Այսօր գործում է այլ վարչակազմ, որը տարբերվում է նախկիններից»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Թրամփը կոչ է արել բոլոր պետություններին, ներառյալ Ռուսաստանին ու Չինաստանին ամբողջապես իրականացնել Փհենյանի դեմ պատժամիջոցները, դադարեցնել հարաբերությունները և ամեն տեսակի առևտրային կամ գիտական կապերը:

«Մեր պարտավորությունն է միասին հակազդել այս չարիքին, քանի որ որքան երկար ենք սպասում, այդքան մեծանում է վտանգը՝ նվազեցնելով մեր հնարավորությունները»,- ասել է նախագահ Թրամփը:

Նախագահի այս հռետորաբանությունը ողջունել են Սեուլում:

«Մեզ անհրաժեշտ է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, որը կդժվարացնի Փհենյանի կենսագործունեությունը: Ցավալի է, սակայն կոմունիզմը պետք է տապալվի»,- ասում է Յու Իուի Բոնը:

Սակայն ոմանք մտահոգված են, որ ճնշումը Փհենյանի դեմ կարող է տանել դեպի պատերազմ:

«Եթե անգամ մենք մեկուսացնենք Հյուսիսային Կորեային, այն կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը»,- ասում է Լիմ Գոնգ Ջակը:

Ոմանք էլ լուծումը տեսնում են Հյուսիսային Կորեայի՝ բանակցությունների սեղանի վերադարձի մեջ:

«Դժվար է ուղիղ խոսել Հյուսիսային Կորեայի հետ: Կարծում եմ՝ կարևոր է բերել Փհենյանին բանակցային սեղանի շուրջ, անգամ, եթե առկա են պատժամիջոցներ նրանց դեմ»,- նշում է Սեո Յոնգ Բոն:

Նախքան ուղևուրումը դեպի Չինաստան նախագահ Թրամփն ու առաջին տիկինը հարգանքի տուրք են մատուցել Կորեական պատերազմի զոհերի հիշատակին՝ այցելելով Սեուլի ազգային գերեզմանատուն:

Ավելի քան 60 տարի առաջ պատերազմի օրերին Հյուսիսային Կորեայի անկումը կանխվել էր Չինաստանի կողմից, ստանձնած մի դեր, որը շատերի կարծիքով Չինաստանը շարունակում է խաղալ։

Facebook Forum

XS
SM
MD
LG