Մատչելի հղումներ

Սպանդն իրականացնողը զրկված չի եղել զենք կրելու իրավունքից բանակի սխալի պատճառով


ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում կիրակի օրը եկեղեցիներից մեկում սպանդ իրականացրած անձնավորությունն ունեցել է մի շարք խնդիրներ ու մի քանի ամիս կալանավորված եղել բանակում։ Սակայն օդային ուժերի կողմից թույլ տրված սխալի պատճառով, նա չի զրկվել զենք ձեռքբերելու իրավունքից։

26 մարդու կյանք խլած Դեյվին Քեյլին 2Օ1Օ թվականին զինվորագրվել էր օդային ուժերում, սակայն չորս տարի անց՝ վտարվել՝ վատ պահվածքի պատճառով։ 2Օ12 թվականին ռազմական դատարանը նրա դեմ հարուցել էր իր առաջին կնոջ ու նրա երեխաներից մեկի դեմ հարձակում իրականացնելու մեղադրանքներ, ինչից հետո նա 12 ամիս ազատազրկվել է։ Նաեւ իջեցվել է նրա ռազմական կոչումը։

Ազատազրկման պատիժը Քեյլին կրել է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի ռազմական դատարանում։
Բայց ահա եկեղեցում պատարագին մասնակցող մարդկանց դեմ հարձակումն իրականացնելու օրն իր ավտոմեքենայում Քեյլին կրել է մի քանի տեսակի զենք։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տեղեկացրել են, որ Քեյլին իրականում զրկված է եղել զենք կրելու իրավունքից։ Սակայն օդային ուժերի հրամանատարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ինչ որ սխալի պատճառով այն այդ տվյալները չի փոխանցել Հետաքննությունների դաշնային բյուրո, ինչը գուցե եւ կասեցներ այս սպանդը։

Սակայն այսօր, եթե պարզ է Քեյլիի կողմից բռնություններ իրականացնելու պատմությունը, դեռեւս պարզ չէ վերջին այս սպանդն իրականացնելու դրդապատճառը։ Դրդապատճառը գուցե եղել է անձնական։ Դա սակայն նույնպես վարկած է։
Ինչպես անվտանգության, պաշտպանության ու ներքին գործերի հարցերով զբաղվող կենտրոններից մեկի վերլուծաբան Բրուս Ալեքսանդըրն է ասում, ինքը չի կարծում, որ թիրախի ընտրությունը եղել էր պատահական։

՝՝Կարծում եմ, այստեղ եղել է անձնական ներքին ինչ որ խռովություն, մտածված կերպով հենց այդտեղ բռնությունն իրականացնելու ինչ որ դրդապատճառ՛՛, ասում է նա։

Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրենն էլ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին հայտնել է, որ հարձակումն իրականացնողին ճանաչել են ծխի անդամները, որոնցից մի քանիսը նույնիսկ եղել են նրա իսկ բարեկամները։

Facebook Forum

XS
SM
MD
LG