Մատչելի հղումներ

Ամերիկյան քաղաքական դաշտը պառակտված է «դրիմերների» հարցում


ԱՄՆ-ում շարունակվում են քննարկումները ներգաղթյալների ու հատկապես «դրիմերներ» կոչվող ներգաղթյալների վերաբերյալ, ովքեր Միացյալ Նահանգներ են բերվել փոքր տարիքում:

Մի շարք բարձրաստիճան հանրապետական սենատորներ գտնում են, որ նոր օրենսդրությունը չպետք է ներառի “դրիմերների”-ն առնչվող հարցեր: Այս մոտեցմանն ընդդիմանում են դեմոկրատները, որոնց ձայներն անհրաժեշտ են ներգաղթի մասին նոր օրինագծի ընդունման համար:

Տասնյակ «դրիմերներ» բողոքի ցույց էին կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ՝ պահանջելով ընդունել օրենք, որը կպաշտպանի իրենց արտաքսումից:

«Իմ, այստեղ եկած մարդկանց ու շուրջ 800 հազար այլ «դրիմերներ»-ի ապագան չափազանց անորոշ է: Մենք անցել ենք բոլոր ստուգումները, հանձնել մատնահետքեր, տրամադրել ամբողջական տեղեկություն մեր մասին և այժմ ազգային անվտանգության նախարարությունը խոսում է մեզ հետ արտաքսման մասին: Եվ մենք այժմ վախենում ենք ոչ միան մեզ համար, այլ նաև մեր ընտանիքների»,- ասում է «դրիմեր» Մարիա Փրայելը, ով Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 5 տարեկան հասակում:

Նախագահ Թրամփը փորձում է չեղարկել նախկին նախագահ Օբամայի ընդունած DACA անունով օրենքը «դրիմերների» մասին, որով նրանց տրվում էր աշխատելու ու սովորելու իրավունք ԱՄՆ-ում: Սեպտեմբերին նա հայտարարել է ծրագրի դադարեցման մասին:

Այս պահին նախագահ Թրամփը սառեցրել է նրանց նկատմամբ որևէ գործողություն՝ մինչև Կոնգրեսի կողմից համապատասխան որոշման ընդունումը օրենսդրական նախաձեռնության տեսքով:

Facebook Forum

XS
SM
MD
LG