Մատչելի հղումներ

Ռուսական ապատեղեկատվությունը հասանելի էր շուրջ 140 միլիոն Facebook-ի և Instagram-ի օգտատերի, հայտնում է Facebook-ը


Սոցիալական ցանցերի ներկայացուցիչները Կոնգրեսում
Սոցիալական ցանցերի ներկայացուցիչները Կոնգրեսում

Սոցիալական ցանցերը հաստատել են ամերիկյան հատուկ ծառայությունների եզրակացությունը Ռուսաստանի կողմից ամերիկյան ընտրություններին միջամտության մասին:

«Օտարերկրյա օգտատերերն օգտագործել են կեղծ հաշիվներ Facebook-ում և Instagram –ում գովազդներ տեղադրելու համար, որը երկու տարվա ընթացքում հասել է միլիոնավոր ամերիկացիների: Դրանցից շատերը հրահրիչ և հարձակողական բնույթ են ունեցել»,- հայտնել է Facebook-ի գլխավոր իրավաբան Քոլին Սթրեթչը:

«Մեր ծառայությունները կարող են օգտագործվել այլ պետությունների կողմից ոչ բարի նպատակներով»,- նշել է Google-ի տեղեկատվական անվտանգության տնօրեն Ռիչարդ Սալգադոն:

Facebook- ը հաղորդում է, որ շուրջ 140 միլիոն Facebook- ի և Instagram-ի օգտատերեր ստացել են կեղծ ռուսական աղբյուրների տարածած տեղեկատվությունը: Շատ ավելի քիչ քանակի օգտատերեր էլ նման տեղեկություն են ստացել Թվիթերի միջոցով:

«Թվիթերը վստահ է, որ անկախ ամեն ինչից նման գործունեությունն անընդունելի է»,-նշել է Թվիթերի գլխավոր իրավաբանի պաշտոնակատար Շոն Էդջեթը:

ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթացող լսումների ընթացքում ընդգծվել է, որ Ռուսաստանի գործողությունները զգալիորեն խարխլել են ամերիկյան ընտրողների վստահությունը դեպի նախագահ Թրամփի ընտրության օրինականությունը և ընդհանուր ընտրական համակարգը:

Մասնակից սոցիալական ցանցի ներկայացուցիչներն էլ նշել են, որ ամեն տեսակի միջոցներ են ձեռնարկում նման միջամտությունից ապագայում խուսափելու համար:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ- Կոնգրեսի լսումներին սոցիալական ցանցերի ներկայացուցիչները վստահեցրել են, որ կշարունակեն միջոցներ ձեռնարկել ընդդեմ հետագա հնարավոր միջամտության փորձերի:

Facebook-ի հաղորդմամբ ընկերությունում այս պահին աշխատող 10 հազար կիբեռանվտանգության աշխատակիցների թիվը կհասնի 20 հազարի: Ընկերությունը նաև ընդգծում է միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը՝ իրական սպառնալիքների ծավալների մասին պատկերացում կազմելու համար:

Թվիթերն էլ իր հերթին տեղեկացրել է, որ ռուսական միջամտությանը հակազդելու համատեքստում այն փակել է 2752 օգտատերի հաշիվներ՝ օգտատերերին տրամադրվող տեղեկատվության որակը բարձրացնելու համար:

Սենատում շրջանառության մեջ է դրվել համացանցի վերաբերյալ նոր օրինագիծ, որը առաջ է քաշվել երկու կուսակցությունների օրենսդիրների կողմից: Տեղեկատվական տեխնոլոգիաների հսկաները տեղեկացնում են, որ այս օրինագծի որոշ դրույթներ արդեն իրականացվում են իրենց կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG