Մատչելի հղումներ

Թուրքիան և Իրաքը համագործակցում են սահմանային հարցերում


Իրաքի կենտրոնական իշխանություններն իրենց վերահսկողության տակ են առել Քրդական ինքնավարությունից Թուրքիա տանող գլխավոր մայրուղին: Դրա մասին է ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:

«Այսօր առավոտյան Իրաքի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ է անցել Հաբուրի սահմանային կետը: Այսուհետ ամբողջ վերահսկողությունն իրականացնում է Իրաքի կառավարությունը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Յիլդիրիմը հայտնել է նաև, որ Թուրքիան համաձայնել է բացել ևս մեկ սահմանային անցումային կետ Իրաքի հետ դեպի Թալ Աֆար տանող ճանապարհին, ոտրեղ բնակչության մեծ մասը կազմում են էթնիկ թուրքմենները:

«Դեպի Քրքուք տանող ճանապարհը կշարունակի գործել: Մենք շուտով կգործարկենք նաև մեկ այլ սահմանային անցումային կետ Թալ Աֆարի միջով, Իրաքի կառավարության հետ համաձայնության արդյունքում»,- ընդգծել է վարչապետը Յիլդիրիմը:

Իրաքի ու Թուրքիայի բանակի զինվորները բարձրացրել են երկրների դրոշները Հաբուր կոչվող հենակետում: Այս երկրների պետական սահմանն ամբողջապես անցնում է Քրդական ինքնավարության տարածքով: Անցած ամսվա անկախության հանրաքվեից հետո, որը չի ճանաչվել Իրաքի կողմից, կենտրոնական իշխանությունները պահանջեցին Բաղդադին հանձնել բոլոր սահմանային կետերի վերահսկողությունը:

Վերջին երկու շաբաթների ընթացքում Իրաքի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ առան բոլոր այն վիճելի տարածքները, որոնք գտնվում էին Քրդական ինքնավարության սահմաններից դուրս, ներառյալ Քրքուք նավթային կենտրոնը:

Facebook Forum

XS
SM
MD
LG