Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին և նրա գործընկեր Ռիք Գեյթսին ներկայացվել են մեղադրանքներ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննության շրջանակում՝ կապված Ռուսաստանի կողմից 2016 թվականի ամերիկյան ընտրություններին ներգրավված լինելու փաստի հետ: Վերջիններս չեն ընդունում իրենց առջև առտաջ քաշած մեղադրանքները:

Բացի այդ հայտնի է դարձել, որ նախագահ Թրամփի քարոզարշավի արտաքին հարցերի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպոլուսն իրեն մեղավոր է ճանաչել դաշնային գործակալներին սուտ տեղեկատվություն տրամադրելու համար՝ կապված իր կողմից Ռուսաստանի պետական այրերի հետ ունեցած հաղորդակցման հետ:

Նախագահ Թրամփն անմիջապես չի արձագանքել Պապադոպալուսի գործի բացահայտումներին, սակայն անցած տարվա մարտին նա չափազանց դրական էր խոսում վերջինիս հասցեին:

Այս վերջին զարգացումներին անդրադարձել է նաև Թրամփի նախկին մրցակից Հիլարի Քլինթոնը:

«Օտար պետության հետ համագործակցության մասին հարցի պատասխանը պետք է տա հետաքննությունը, սակայն դժվար չէ չնկատել, որ Թրամփն անտեսում է հատուկ ծառայությունների կարծիքն իրական սպառնալիքների մասին, հրաժարվում է դեմ կանգնել այն թշնամուն, որն արդեն մեզ հարվածել է և պատշաճ չի կատարում իր պարտականությունները մեր ազգային անվտանգության շահերի պաշտպանության ուղղությամբ: Մենք գիտենք այն ամենն ինչ անհրաժեշտ է, սակայն պետք է վստահ լինենք, որ կոնգրեսականները կատարում են իրենց աշխատանքը և նախագահին ստիպում հաշվետու լինել»,- հայտարարել է Քլինթոնը:

Սպիտակ տան մամլո խոսնակն արձագանքել է, որ այս զարգացումները կապված չեն նախագահ Թրամփի կամ իր քարոզարշավի հետ:

Սակայն հետաքննող Մյուլլերի բացահայտումները Մանաֆորթի, Գեյթսի ու Պապադոպալոսի հարցում կտրուկ փոխում են Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննության ընթացքը:

Բացի Մյուլլերի հետաքննությունից, այս պահին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում գործում են օրենսդիրներից բաղկացած առանձին հետաքննող հանձնաժողովներ, որոնք ևս ուսումնասիրում են Թրամփի քարոզարշավի ու Ռուսաստանի միջև եղած հնարավոր կապը:

Facebook Forum

XS
SM
MD
LG