Մատչելի հղումներ

Մադրիդը չի արգելում Պուջդեմոնտին մասնակցել ընտրություններին


Կատալոնիայի անկախացման հակառակորդների բազմահազարանոց հանրահավաք Բարսելոնայում
Կատալոնիայի անկախացման հակառակորդների բազմահազարանոց հանրահավաք Բարսելոնայում

Բարսելոնայի փողեոցները մարդաշատ էին ի աջակցություն Իսպանիայի միասնականության: Այն կազմակերպել էր Sociedad Civil հասարակական կազմակերպությունը Կատալոնիայի խորհրդարանի քվեարկությունից երկու օր անց ի օգուտ շրջանի անկախացմանը: Անկախությունը, սակայն, միանշանակ չի ընկալվում բոլոր կատալոնիացիների կողմից:

«Ես միասնական Իսպանիաի կողմնակից եմ: Անկախության կողմնակիցները ցանկանում են բաժանել մեզ: Մենք դուրս ենք եկել փողոց, որ նրանք տեսնեն, որ մենք կանք»,- ասում է Բարսելոնայի բնակիչ Ջասինթո Մաթարեքոտան:

Հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների միայն կեսը: Քվեարկությանը մասնակցած ընտրողների մեծ մասը քվեարկել է ի օգուտ անկախացման: Ուրբաթ օրը Կատալոնիայի անկախության հռչակումը Իսպանիայում ստեղծեց վերջին տասնամյակների ամենալուրջ քաղաքական ճգնաժամը: Կենտրոնական իշխանությունները հանրաքվեն ճանաչեցին անօրինական և հեռացրեցին Կատալոնիայի կառավարությունը: Կատալոնիայի նախագահը հրաժարվեց ճանաչել Մադրիդի որոշումը՝ այն անվանելով հեղաշրջում, սակայն կիրակի օրվա Բարսելոնայի բազմահազարանոց հանրահավաքը ցույց տվեց, որ անկախությունը միանշանակ աջակցություն չունի Կատալոնիայի 7,5 միլիոն բնակչության շրջանում:

Իսպանիայի իշխանությունները չեն արգելել Պուջդեմոնտին մասնակցել գալիք դեկտեմբերի ընտրություններին: Խնդիրը նրանում է՝ արդյո՞ք կձերբակալեն նրան, թե՞ ոչ:

«Ես չգիտեմ ինչ իրավական քայլեր կձեռնարկվեն այս պահի և դեկտեմբերի 21-ի միջև ընկած շրջանում կամ այն ընթացքում, երբ թեկնածուի անունը պետք է հաստատվի ընտրական հանձնաժողովի կողմից: Եթե նա ձերբակալված չլինի, ապա իրավասու է մասնակցել ընտրություններին: Տեսականորեն նրա կուսակցությունը կարող է առաջ քաշել նրա թեկնածությունը»,- ասում է Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դասթիսը:

Իսպանիայի կառավարությունն ուղիղ կառավարման ձև է հաստատել Կատալոնիայում մինչև այն պահը, երբ շրջանը կընտրի նոր կառավարություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG