Մատչելի հղումներ

Apple-ը Bloomberg գործակալությանը հայտնել է, որ iPhone X-ի Face ID տեխնոլոգիայի հետ կապված խնդիրները արդեն լուծված են և, որ իր բրենդային սմարթֆոնի նոր մոդելը՝ iPhone X-ը, շուկայում կհայտնվի նոյեմբերի 3-ին:

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝Apple ընկերությունը հայտարել է, որ առաջիկա տոներին ընդառաջ չի հիասթափեցնելու միլիոնավոր սպառողների՝ ավելացնելով, որ Apple-ը կարճ ժամանակում կարողացել է շտկել իր բրենդային սմարթֆոնի երկար սպասված նորագույն մոդելի՝ iPhone X-ի դեմքի ճանաչման տեխնոլոգիայի զանգվածային արտադրության հետ կապված խնդիրները:

Հիշեցնենք, որ Apple ընկերության բաժնետոմսերի գինը վերջերս կտրուկ անկում էր գրանցել նոր սմարթֆոնի տեխնիկական թերությունների մասին տարբեր բլոգներում տեղ գտած վերլուծություներից, ինչպես նաև Wall Street Journal- ի հրապարակած հոդվածից հետո:

Թեև Apple-ի նոր սերնդի սմարթֆոնը՝ iPhone X-ը, շուկայում կհայտնվի նոյեմբերի 3-ից, բազմաթիվ վերլուծաբաններ շարունակում են պնդել, որ Apple-ը պատրաստ չէ բավարարել սպառողների պահանջը: Ըստ Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումների՝ նոյեմբերի 3-ին շուկայում կհայտնվի ընդամենը 2-3 միլիոն, իսկ նոյեմբերի տոնական շրջանում ևս 25-30 միլիոն iPhone X սմարթֆոն:

Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ Apple-ը վստահեցրել է նաև, որ ի տարբերություն Touch Screen-ի, իր բրենդային սմարթֆոնի նորագույն մոդելի դեմքի ճանաչման Face ID տեխնոլոգիայի անվտանգությունն ավելի բարձր է ու կատարելագործված:

XS
SM
MD
LG