Մատչելի հղումներ

Ասադն իրականացրել է գազային հարձակում, եզրակացրել է միջազգային հետաքննությունը


Khan Sheikhoun, Syria
Khan Sheikhoun, Syria

Կառավարությանն ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքն ապրիլի 4-ին ենթարկվել էր գազային հարձակման, որի արդյունքում զոհվել էին բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ: Դրան հետևել էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռմբակոծումը սիրիական ռազմակայանի, որն, ըստ ամերիկյան կողմի, օգտագործվել էր Ասադի ուժերի կողմից՝ գազային հարձակում իրականացնելու համար:

Միջադեպը հետաքննող միջազգային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին է տրամադրել բաց զեկույց, որտեղ նկարագրել է գազային հարձակման մանրամասները: Այն հաստատել է Ասադի կառավարության պատասխանատվությունը: Ասադի կառավարությունը ժխտում է իր առնչությունը այդ միջադեպի հետ:

Բացի այդ, հետաքննող խումբը պարզել է, որ սեպտեմբերին սիրիական Ում Հոշ գյուղի դեմ իրականացրած մեկ այլ գազային հարձակման համար պատասխանատու է Դաեշ խմբավորումը:

Դեր Զորի շրջանում շարունակվում են մարտեր ընթանալ Ասադի կառավարական ուժերի և Դաեշ-ի միջև: Ստացված տեղեկության համաձայն, կառավարական ուժերը հաջողությամբ առաջ են շարժվում Հուվեյջա Սաքերի շրջանում:

Կառավարական ուժերի տեղեկատվական աղբյուրները տարածել են տեսանյութեր, որտեղ ցուցադրվում է Ասադի բանակի գործողություններն ընդդեմ Դաեշ-ի:

Մեծ Բրիտանիայում գտնվող Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը հաղորդում է, որ Սիրիայի կառավարական ուժերը մի շարք անհաջող գործողություններից հետո կարողացել են կազմակերպվել և վերահաստատել վերահսկողությունը մի շարք տարածքներում:

Դաեշ-ի զինյալները, խոշոր պարտություն կրելով Ռաքքայում և Մոսուլում, շարունակում են այս պահին վերահսկել մի փոքր տարածություն Դեր Զորի շրջանում: Ծայրահեղ իսլամիստները կատաղի դիմադրություն են ցուցաբերում Սիրիայի կառավարական ուժերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG