Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի ասիական ճամփորդության գլխավոր նպատակը Հյուսիսային Կորեան է


ԱՄՆ-ի նախագահի ասիական ճամփորդության գլխավոր նպատակը Հյուսիսային Կորեան է
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 3-ին 12-օրյա այց է սկսում, որի ընթացքում լինելու է Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Վիետնամում ու Ֆիլիպիններում:

Այցի ընթացքում փորձելու է ստանալ միջազգային աջակցություն’ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումներ բանեցնելու հարցում’ պարտադրելու համար, որ այս երկիրը հրաժարվի միջուկային զենքերի ու բալիստիկ հրթիռների ծրագրերից:

Հարավային Կորեայի Յոնսեյի համալսարանի հյուսիսկորեական հարցերով փորձագետ Ջոն Դելուրիի խոսքերով, ‘’Թրամփն այնքան տարբեր քայլերի մասին է խոսել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ, որ եթե այսօր չանի տրված խոստումները, մեծապես կվնասի իր վարկանիշը’’:

Չինաստանի ու Ռուսաստանի հետ հաջող համագործակցության արդյունքում էր, որ ՄԱԿ-ն ընդունեց Հյուսիսի դեմ շատ խիստ տնտեսական պատժամիջոցներ սկսելու մասին որոշում, ինչը մոտ 90 տոկոսով կրճատելու է առեւտրի ծավալները:

Սակայն Ճապոնիային ու Հարավային Կորեային մեծապես մտահոգում է Հյուսիսային Կորեան ‘’լիովին ոչնչացնելու’’ մասին Թրամփի հռետորաբանությունը:

Չնայած Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն իր աջակցությունն է հայտնել ծայրահեղ քայլերի դիմելու մասին Թրամփի նախազգուշացումներին, Տոկիոն գտնում է, ուժ կիրառելու մասին Թրամփի հայտարարության նպատակը Հյուսիսին բանակցությունների սեղանի շուրջ բերելու դիվանագիտական քայլ էր:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե-ինը նույնպես դեմ է Կորեական թերակղզում ուժ կիրառելու տարբերակին, որը նրա խոսքերով, կարող է տանել դեպի կործանարար պատերազմ:

Վերլուծաբան Դելուրիի խոսքերով, ‘Ասիական երկրներ կատարելիք այցի ընթացքում Թրամփը կունենա շատ բաներ սովորելու ու հասկանալու հնարավորություն, քանի որ կան բաներ, որոնք հնարավոր է հասկանալ միայն տեսնելով ու զգալով’’:

Իսկ այս ընթացքում Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռային ու միջուկային փորձարկումները եւ հրաժարվում բանակցություններ սկսելու քայլից: Այն նույնիսկ հրաժարվել է Հարավային Կորեայի մարդասիրական օգնությունից:


Facebook Forum

XS
SM
MD
LG