Մատչելի հղումներ

Դաեշը տապալվում է, սակայն ԱՄՆ-ը ունի այլ մտահոգություն' Իրանը


Դաեշը տապալվում է, սակայն ԱՄՆ-ը ունի այլ մտահոգություն' Իրանը
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

Դաեշ ծայրահեղական խմբավորումը կանգնած է լիովին տապալման եզրին ու նրա երբեմնի չափազանց ինքնագոհ ահաբեկիչներն այսօր փնտրում են դուրս պրծնելու ուղիներ: Ինչպես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է ասում, ‘’ուր էլ որ գնան, մենք գտնելու ենք նրանց’’:

Սակայն ինչպես Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմասթերն է ասում, Դաեշն այս տարածաշրջանում միակ բացասական ուժը չէ: Նրա խոսքերով, ‘’Իրանին հաջողվել է Իրաքում կազմել զինյալ խմբեր, որոնք դուրս են մնացել այս երկրի կառավարության հսկողությունից’’:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքերով, Իրանին աջակից զինյալները տարբեր խմբերի միջեւ հրահրում են բռնություններ տարածաշրջանում: Նա նկատի ունի նաեւ հյուսիսային Իրաքի քրդական հատվածները: Մաքմասթերն ասում է նաեւ, թե Իրանը հասել է նրան, որ այսօր պառակտվել է Քրդական մարզի կառավարությունը, եւ ‘’այդ մասնատվածությունը կիրառելով, այստեղ Իրանն առաջ է տանում իր շահերը’’:

Նրա խոսքերով, Իրաքում, Սիրիայում ու Եմենում հարկավոր է կագնեցնել Իրանին, քանի դեռ այն նոր թափ չի հաղորդել իր մյուս աջակիցներին’ Լիբանանում գործող Հեզբուլլահին: Նա հիշեցնում է, որ Հեզբուլլահն էր, որը 34 տարի առաջ իրականացրեց զանգվածային սպանդ ԱՄՆ-ի զինվորկանների շրջանում, որոնք այստեղ էին եկել խաղաղություն հաստատելու նպատակով:

‘’ Հեզբուլլահն այն ուժն է, որը, ելնելով տարբեր իրադրություններից, աշխատում է իրեն ներկայացնել որպես իրենց շիա համայնքների միակ պաշտպանը: Բայց իրականում դրա հետեւանքով էր, որ այստեղ քաղաքացիական պատերազմը շարունակվեց եւս վեց տարի’’:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ այս շաբաթասկզբին էր մեկնել Սաուդյան Արաբիա ու Քաթար’ Պարսից ծոցի այս երկրներին Իրանի հետագա ազդեցությունից հեռու պահելու ուղիներ որոնելու համար:



XS
SM
MD
LG