Մատչելի հղումներ

Միչիգանի համալսարանում հնարավոր է մասնագիտանալ մարիխուանայի ուղղվածությամբ


ԱՄՆ-ի Միչիգան նահանգում, որտեղ մարիխուանայի բժշկական նպատակներով օգտագործումը ներկայումս օրինական է, հնարավոր է նաև մասնագիտանալ մարիխուանայի աճեցման,իրավունքի, ֆինանսների և մարքեթինգի ուղղվածությամբ:

Միչիգանի համալսարանը ԱՄՆ-ի առաջին բարձրագույն կրթական հաստատությունն է, որտեղ հնարավոր կլինի մասնագիտանալ մարիխուանայի աճեցման, իրավունքի, ֆինանսների և մարքեթինգի ուղղվածությամբ:

Բակալավրի կոչում ստանալ ցանկացողները պետք է նաև ընտրեն մեկ այլ մասնագիտություն, իսկ նշված ոլորտի բոլոր առարկաներն արդեն ներառված են հիմնական համալսարանական դասընթացների ցանկում:

Նշենք որ, ԱՄՆ-ի դաշնային օրենսդրությամբ՝ մարիխուանայի պահպանումն ու օգտագործումն արգելված է, սակայն Միչիգան նահանգի օրենքներով մարիխուանայի բժշկական նպատակներով օգտագործումը ներկայումս թույլատրելի է:

Նահանգի բնակչության մեծ մասը կողմնակից են մարիխուանայի օրինականացմանն ու աջակցում են այս խնդրի դաշնային օրենսդրությամբ կարգավորմանն ուղղված լոբիստական տարբեր նախաձեռնություններին և դրամահավաքներին:

Մարիխուանայի իրացումը շահութաբեր բիզնես է համարվում այստեղ, իսկ Միչիգանի համալսարանի Քիմիայի ամբիոնի տնօրեն Մարկ Պաուլսենի խոսքերով, մարիխուանայի աճեցման, իրավունքի, ֆինանսների և մարքեթինգի ուղղվածությամբ մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների թիվը ուսանողների շրջանում բավականին մեծ է:

Արդեն մեծ թվով ուսանողներ են հերթագրվել, ասում է Պաուլենսը՝ ավելացնելով, որ առաջիկա 12 ամիսներին նրանց թիվը կավելանա:

Փորձագետները կարծում են, որ տվյալ ոլորտում ուսում ստացած շրջանավարտները հետո անգործ չեն մնա՝ հաշվի առնելով, մարիխուանան օրինականացրած ԱՄՆ-ի 8 նահանգներում առկա արհեստավարժ մասնատեգտների կարիքը:

XS
SM
MD
LG