Մատչելի հղումներ

Թուրքիայում սկսվել է մարդու իրավունքների պաշտպան 11 ակտիվիստների դատավարությունը


Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սկսվել է մարդու իրավունքների պաշտպան 11 ակտիվիստների դատավարությունը, որոնց նկատմամբ ներկայացված են ահաբեկչության մեղադրանքներ։ Դատավարությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Արեւմուտքում եւ ավելի սրել հարաբերությունները Թուրքիայի ու Եվրոպայի միջեւ։

Տասնմեկ ակտիվիսների շարքում են ՝՝Amnesty International՛՛ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպության տեղի մասնաճյուղի ղեկավարը, ինչպես նաեւ Գերմանիայի ու Շվեդիայի երկու քաղաքացիներ։ ՝՝Զինված ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու՛՛ մեղադրանքների համաձայն, նրանց բոլորին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկման պատիժ։

Այս դատավարություն խորացնում է մտահոգությունն այն մասին, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի օրոք ՆԱՏՕ-ի անդամ, Իրաքին, Իրանին ու Սիրիային սահմանակից Թուրքիան ավելի արագ է գնում դեպի ավտորիտար համակարգ։

Դատական նիստի ընթացքում Ստամբուլի Արդարադատության պալատի մոտ անցկացված բողոքի ցույցին մասնակցում էին նաեւ ՝՝Amnesty International՛՛-ի Եվրոպայի ու Գերմանիայի մասնաճյուղերի ղեկավարները՝ պահանջելով պաշտպանյալների ազատ արձակում։

Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է անցկացվել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, որի կանցլեր Անգելա Մերքելը վերջերս էր հայտարարել, որ Եվրոպական միությանն անդամակցելու Թուրքիայի 12-ամյա ջանքերը պետք է կասեցվեն։

Facebook Forum

XS
SM
MD
LG