Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորում է Պակիստանին հրաժարվել Թալիբանին օգնելու փորձառությունից


ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորում է Պակիստանին հրաժարվել Թալիբանին օգնելու փորձառությունից
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեքշաբթի օրը ժամանեց Պակիստան՝ այս երկրի իշխանություններին ներկայացնելու Թրամփի վարչակազմի ուղերձն այն մասին, որ Իսլամաբադը պիտի վերջ տա Թալիբանի ու զինված մյուս խմբավորումների նկատմամբ ցուցաբերվող աջակցությանը։

Մայրաքաղաքում օդանավի վայրէջքից անմիաջապես հետո նրա ղեկավարած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահիդ Խաքան Աբասի հետ, որի ընթացքում ներկա են եղել այս երկրի զինված ուժերի հրամանատարը եւ հետախուզական գործակալության ղեկավարը։

՝՝Հարկավոր է, որ Պակիստանը լավ զննի իրադրությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր տարածքում են գործում ահաբեկչական մի շարք կազմակերպություններ՛՛, հայտարարել է Թիլերսոնը բանակցությունների ավարտից հետո։ Նրա խոսքերով, Պակիստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները հիմնված են լինելու Պակիստանի կողմից իրականացվող քայլերի վրա, ՝՝այն քայլերի, որոնք կնպաստեն Պակիստանում ու Աֆղանստանում խաղաղությանն ու կայունությանը՛՛, ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մեղադրում է Պակիստանին, որ այն, Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային առաքելությանն աջակցելով հանդերձ, գաղտնաբար օգնություն է տրամադրում Թալիբանին ու նրա զինյալներին տրամադրում ապաստան։

Թիլերսոնը նախորդ օրը նախապես չհայտարարված այց էր կատարել Աֆղանստան, որտեղ հանդիպում էր ունեցել նախագահ Աշրաֆ Ղանիի ու երկրի կառավարության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։ Այստեղ նա քննարկել է հարավային Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարության շուրջ հարցեր։

՝՝Հրամայական է, որ ահաբեկչական եւ ոչ մեկ կազմակերպություն ու ոչ մի ծայրահեղական չստանա ապաստան աշխարհի եւ ոչ մեկ հատվածում՛՛, հայտարարել է ԱՄՆ-ի արտգործնախարար Թիլերսոնն Աֆղանստանում։

Աֆղանստանի նախագահ Ղանին իր հերթին ասել է, թե ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը դրական փոփոխություններ է բերել տարածաշրջան ու կոչ արել, որ բոլոր կողմերն իրենց պարտավորությունները կատարեն ՝՝անկեղծորեն՛՛։

Միացյալ Նահանգներն ու Աֆղանստանը երկար ժամանակ են պնդում, որ Թալիբան շարժումը եւ հատկապես նրա ամենամահաբեր թեւը՝ Հաքքանիի ցանցը ապաստան են գտել Պակիստանում։ Իսլամաբադը, հերքելով մեղադրանքները, պնդում է, թե մաքրել է Աֆղանստանի հետ սահմանը Թալիբանի ուժերից։

ԱՄՆ-ի պետքարտուղարը Մերձավոր Արեւելք ու հարավային Ասիա կատարած ճամփորդության շրջանակներում նաեւ նախապես չհայտարարված այց է կատարել Իրաք։ Այցը գաղտնի էր պահվել անվտանգության նկատառումներով, հատկապես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի կողմից անցյալ ամիս Քաբուլ կատարած այցի ժամանակ տեղի օդանավակայանում հարձակում իրականացվելուց հետո։

Թիլերսոնը պատրաստվում է մեկնել Հնդկաստան՝ քննարկելու համար հատկապես Պակիստանի հետ վերջինիս լարված հարաբերությունները։

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է նախապատրաստվում դեպի ասիական երկրներ կատարելիք այցին, որի ընթացքում փորձելու է համախմբել միջազգային ճնշումներն ընդդեմ Հյուսիսային Կորեայի։ Դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներ Թրամփի 12-օրյա այցը սկսվելու է նոյեմբերի 3-ին։

Facebook Forum

XS
SM
MD
LG