Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հաստատեց երկրի բյուջեն


51 կողմ 49 դեմ հարաբերակցությամբ ԱՄՆ-ի Սենատը հաստատեց երկրի բյուջեն: Քվեարկությունից հետո Սպիտակ տունը հաղորդել է, որ այս բյուջեի ընդունմամբ պարզեցվում է ԱՄՆ-ի հարկային օրենսգիրքը, օժանդկություն է տրամադրվում կարիքավոր ընտանիքներին և մեծանում է ամերիկյան բիզնեսների մրցունակությունը:

Առողջապահության մասին նոր օրենքի տապալումից հետո հանրապետական օրենսդիրները գտնվում էին ճնշման ներքո՝ նախքան գալիք միջանկյալ ընտրությունները հարկային բարեփոխումների փաթեթը ընդունելու համար:

«Այսօր մենք առաջին քայլն արեցինք՝ մեր թերի հարկային օրենսգիրքը բարելավելու ուղղությամբ՝ ընդունելով համապարփակ, պատասխանատու այս բյուջեն, որը կօգնի հավասարակշռված ուղու վրա դնել դաշնային կառավարությունը»,- ասում է հանրապետական սենատոր Միթչ Մաքքոնելը:

«Սա ահավոր, չափազանց դաժան և մեր նորագույն պատմության մեջ երբևէ ներկայացված ամենաանարդար օրենքն է: Սոցիալական անհավասարության և եկամուտների անհավասար բաշխման ժամանակներում այն 1,3 տրիլիոն դոլար է տրամադրում ապահովված մեկ տոկոսին հարկերի նվազեցման միջոցով»,- հայտարարել է անկախ սենատոր Բերնի Սանդերսը:

ԱՄՆ-ի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը պետք է համաձայնության գան բյուջեի վերջնական տարբերակի շուրջ, որը հնարավորություն կտա հանրապետականներին առաջ տանել հարկերի նվազեցման իրենց օրենսդրական նախաձեռնությունը: Այն պետք է փոխանցվի նախագահ Թրամփին ստորագրության համար մինչև ընթացիկ տարվա վերջը:

Facebook Forum

XS
SM
MD
LG