Մատչելի հղումներ

Թրամփը հավատարիմ է մնում քաղաքական դաշտում հակադիր ուժ դառնալու մասին իր խոստումներին


Թրամփը հավատարիմ է մնում քաղաքական դաշտում հակադիր ուժ դառնալու մասին իր խոստումներին
please wait

No media source currently available

0:00 0:01:51 0:00

Մինչեւ նախագահի պաշտոնը ստանձնելը, Դոնալդ Թրամփը հայտարարում էր, թե դառնալու է Վաշինգտոնում ընթացող հոսանքին դեմ կանգնող ուժ։ Նա այս հարցում կատարում է իր խոստումը։ Սակայն ո՞րն է դրա արդյունքը։

Չնայած Թրամփի վարկանիշը չի անցնում 4Օ տոկոսի սահմանները, վերջինս շարունակում է հայտարարել իր ձեռքբերումների մասին։

Նա վերջերս զբաղված էր նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից հաստատված բժշկական ապահովագրական համակարգը փոփոխելու աշխատանքներով։ Նա նաեւ հրաժարվեց վավերացնել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը։

Այո, Թրամփի քայլերը հակասական են, սակայն նա հավատարիմ է մնում քաղաքական խանգարիչ ուժ լինելու մասին տված խոստումներին։ Այս մասին է ասում նրա կուսակից խորհրդական Ջոն Ֆիհըրին։ ՝՝Թրամփը շարունակում է հանդես գալ որպես քաղաքական դաշտում մերժողական ուժ, որը չի խաղում սովորական կանոնների համաձայն՛՛։
Թրամփի այս կեցվածքն ու մոտեցումները մեծ քննադատության են արժանանում։ Քննադատների շարքում են Օհայոյի հանրապետական նահանգապետ Ջոն Քեյսիքը եւ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը։
՝՝Մենք ունենք նախագահ, որը չունի կառավարման գիտելիքներ։ Չեմ խոսում նրա քաղաքականության մասին։ Խոսում եմ այն մասին, որ նա չի հասկանում, թե ինչպես է հարկավոր կառավարել՛՛, ասում է Ջո Բայդընը։


Թրամփը նախկինում քաղաքական հարձակումներ էր իրականացնում Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի դեմ։ Սակայն այս շաբաթ նրանք միասին հայտարարեցին, թե մոտեցրել են իրենց տեսակետները։ Խոսքը վերաբերում է հարկային քաղաքականության մեջ փոփոխություններ իրակնացնելու խնդրին։
Ինչպես Բրուքինգզի հաստատությունից Բիլ Գալսթոնն է ասում, եթե նրանք ի վերջո համաձայնության գան հարկային քաղաքականության հարցում, իրենց կդնեն միջին դիրքերում։ ՝՝Սակայն, եթե այս հարցում չկարողանան հաշտվել, կհայտնվեն քաղաքական ծանր իրավիճակում՝ լի իրենց համար վատ հետեւանքներով՛՛, ասում է վերլուծաբանը։

Այնպես որ, այս պայքարում առաջին ճակատամարտը տեղի է ունենալու հարկերի դաշտում։

Facebook Forum

XS
SM
MD
LG