Մատչելի հղումներ

Խորանում են զոհված զինվորականի այրու հետ Թրամփի զրույցի շուրջ հակասությունները


Խորանում են զոհված զինվորականի այրու հետ Թրամփի զրույցի շուրջ հակասությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է քննադատությունների նոր ալիքի ներքո, երբ նրան մեղադրում են Նիգերում ամերիկացի զոհված զինվորականներից մեկի այրու հետ հեռախոսզրույցի ժամանակ այս ընտանիքին պատշաճ կերպով մխիթարական խոսքեր չգտնելու մեջ։

Այն պահին, երբ Թրամփը զանգահարել է Նիգերում զոհված ամերիկացի զինվորական Լա Դեյվիդ Ջոնսոնի այրուն, վերջինիս հետ նույն ավտոմեքենայի մեջ է եղել Ֆլորիդայից ընտրված կոնգրեսական Ֆրեդերիկա Ուիլսոնը։ Կոնգրեսականն ասում է, որ ինքը լսել է հղի այս կնոջ հետ նախագահի զրույցի այն հատվածը, երբ Թրամփն ասել է, թե ՝՝զինվորականը գիտեր, թե որտեղ էր հավաքագրվում՛՛։ Նա ավելացրել էր նաեւ, թե ՝՝անկախ դրանից, երբ դա պատահում է, միեւնույն է, ցավ է պատճառում՛՛։
Կոնգրեսականի խոսքերով, ՝՝չի կարելի վշտի մեջ գտնվող հղի կնոջն ասել, թե իր ամուսինը հավաքագրվել էր մեռնելու համար՛՛։

Թրամփը չորեքշաբթի օրը հերքել է, որ նման խոսքեր է ասել։ ՝՝Ես չեմ ասել այն, ինչ ասում է կոնգրեսականը։ Ընդհանրապես նման բան չեմ ասել։ Ուզում եմ, որ կոնգրեսականը կրկնի իր խոսքերը՛՛, ասել է Թրամփը։

Ուիլսոնն իր հերթին պնդում է, որ ներկայացնեն զրույցի սղագրությունը։ ՝՝Ես չունեմ այդ զրույցի մասին սուտ լուրեր տարածելու պատճառ՛՛, ասել է նա։

Լա Դեյվիդ Ջոնսոնի մայրը հաստատում է հեռախոսազրույցի մասին կոնգրեսականի խոսքերը։ Սպիտակ տունը՝ հայտարարում, որ չկա նման սղագրություն։ Խոսնակի խոսքերով, ՝՝աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել զրույցի ժամանակ ու զրույցը համարում է պատշաճ՛՛։

Թրամփին քննադատում են Նիգերում իսլամիստների կողմից ամերիկացի 4 զինվորականների սպանությունը դատապարտող հայտարարությունը շատ ուշացնելու համար։ Նախագահը պաշտպանվում է՝ իր նախորդին քննադատելու եղանակով։
՝՝Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ նախագահ Բարաք Օբաման ու այլ նախագահներ՝ նրանցից շատերը չեն զանգահարել զոհվածների ընտանիքներին։ Ես զանգահարում եմ, երբ պատշաճ եմ համարում, երբ կարծում եմ, որ կարող եմ զանգահարել՛՛, ասել է Թրամփը։

Երբ նախկին նախագահի օգնականները վիճարկում են Օբամայի մասին Թրամփի հայտարարությունը, Թրամփը պատասխանում է, որ Օբաման չի զանգահարել Քելլիին, երբ վերջինիս որդին 2Օ1Օ թվականին զոհվել էր Աֆղանստանում։ Քելլին մինչ այժմ ոչինչ չի ասել այս մասին, սակայն այս զինվորականի հայրն ու մայրը 2Օ11 թվականին ներկա են գտնվել Զոհված զինվորականների ծնողների պատվին Սպիտակ տանն անցկացված միջոցառմանը եւ նստել առաջին տիկնոջ կողքին։

Նախագահ Թրամփը բազմիցս է շեշտել ԱՄՆ-ի զինված ուժերի կարեւորությունը եւ պաշտպանել բանակի ֆինանսավորումն ավելացնելու տեսակետը։ Սակայն այսօր հաճախ է հայտնվում քննադատությունների ներքո՝ պատերազմի վետերանների ու զոհված զինվորականների մասին իր խոսքերի համար։

Facebook Forum

XS
SM
MD
LG