Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի կապակցությամբ


ԱՄՆ-ը սուր քննադատության է ենթարկել Իրանի վարքագիծը, ինչպես նաև մտահոգություն հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատվության չի ենթարկում Թեհրանին վերջինիս գործողությունների համար:

Դրա մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ չորեքշաբթի օրը կայացած նիստին խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին:

«Իրանը միջուկային համաձայնագրի տեխնիկական մասին համապատասխանելու միջոցով քողարկում է բոլոր մնացած խախտումները, և մենք թույլ ենք տալիս այս երկրին մնալ անպատիժ: Դա անթույլատրելի է»,- ասել է դեսպանը:

Անցած շաբաթ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ չի կարող հաստատել միջուկային համաձայնագրին Իրանի հավատարմությունը և Կոնգրեսին հնարավորություն է ընձեռել վերականգնելու պատժամիջոցները Թեհրանի դեմ, որոնք վերացվել էին միջուկային համաձայնագրի կնքումից հետո: Ամերիկյան կողմը պնդում է, որ Իրանի գործողությունները, ներառյալ հրթիռային փորձարկումները, խախտում են համաձայնագրի բնույթը:

Իրանն իր հերթին հայտարարում է, որ շարունակելու է հետևել միջուկային համաձայնագրի դրույթներին, սակայն հրաժարվում է դադարեցնել հրթիռային փորձարկումները:

Համաձայնագիրը ստորագրած մնացած կողմերը, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ինչպես նաև Եվրամիությունը շարունակում են կողմ հանդես գալ համաձայնագրի պահպանմանը և կոչ են արել ԱՄՆ-ի Կոնգրեսին չվերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG