Մատչելի հղումներ

Դատարանը կրկին բեկանել է Թրամփի ներգաղթյալների մասին հրամանագիրը


Սպիտակ տունը հայտարարել է, որ դաշնային դատարանը խափանում է նախագահ Թրամփի ջանքերն ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովման ու ԱՄՆ-ը մուտք գործելու անվտանգության նվազագույն չափանիշների սահմանման վերաբերյալ:

ԱՄՆ-ի դաշնային դատարանը բեկանել է նախագահ Թրամփի նոր հրամանագիրը, որով արգելվում էր չորեքշաբթի օրվանից Չադի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ, քանի որ, ըստ վարչակազմի, այդ երկրները չեն կարող ապահովել անհրաժեշտ տեղեկության տրամադրում իրենց քաղաքացիների մասին՝ ԱՄՆ-ի տարածք մուտք գործելու համար: Այս կասեցումը, սակայն, չի վերաբերվում Հյուսիսային Կորեային ու Վենեսուելային, որոնք ևս ընդգրկված են եղել երկրների ցուցակում:

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը դատական ատյաններում:

Հիշեցնենք, որ նախագահության առաջին օրերից սա նախագահ Թրամփի երրորդ հրամանագիրն է, որով փորձ է արվում մի շարք երկրների քաղաքացիների համար սահմանափակել ԱՄՆ-ի տարածք մուտք գործելու հնարավորությունը:

Նախկինում արգելափոկվող երկրների շարքում են եղել Իրաքը և Սուդանը, որոնք չեն ընդգրկվել վարչակազմի վերջին ցուցակում: Իրաքը դուրս էր բերվել դեռևս երկրորդ ցուցակից: Ինչ վերաբերվում է Սուդանին, ապա ամերիկյան կողմը հաղորդել է, որ Սուդանի իշխանությունները սերտորեն համագործակցում են Վաշինգտոնի հետ ներգաղթյալների հարցերի շուրջ, որը հնարավորություն է ստեղծել այս երկիրը ևս դուրս բերել ցուցակից:

Այս վերջին հրամանագրում ընդգրկվել են Չադը, Հյուսիսային Կորեան և Վենեսուելան, որոնք չեն հիշատակվել նախկին հրամանագրերում:

Facebook Forum

XS
SM
MD
LG