Մատչելի հղումներ

Կատալոնիան հրաժարվում է անցկացնել հերթական շրջանային ընտրություններ


Catalonia, Spain
Catalonia, Spain

Կատալոնիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ռաուլ Ռոմևան հաղորդել է, որ շրջանի ղեկավարությունը որոշել է այս պահին չանցկացնել շրջանային ընտրություններ: Նա ընդգծել է Կատալոնիայի գործող կառավարության հեռացման հնարավորությունը:

«Ընտրությունների մասին դեռ խոսք չկա: Չի բացառվում, որ ինձ, Կատալոնիայի կառավարության ղեկավարին կամ ամբողջ կառավարությանը հեռացնեն կամ էլ ձերբակալեն, ինչպես տեսանք երկուշաբթի օրը երկու կատալոնացի առաջնորդների կալանավորման օրինակով: Դա հնարավոր է, սակայն խնդիրը նրանում է, թե արդյոք դա ճիշտ է, և Եվրամիությունն ընդունում է այդ փաստը և հանգիստ վերաբերվում դրան»,- ասում է Կատալոնիայի արտաքին գործերի ղեկավար Ռաուլ Ռոմևան:

Այս մեկնաբանությունը Ռոմևան արել է Կատալոնիայի իշխանությունների անկախության մասին նախատեսվող հայտարարությունից մեկ օր առաջ: Իսպանիայի վարչապետը կոչ էր արել Կատալոնիայի ղեկավարությանը ցուցաբերել ողջամտություն:

Վարչապետ Մարիանո Ռաջոյն այս հայտարարությունն արել էր Իսպանիայի խորհրդարանում, ուր նա ունի մեծամասնության աջակցությունը: Վարչապետը զգուշացրել էր, որ Մադրիդն ուղիղ վերահսկողություն կսահմանի Կատալոնիայում, եթե շրջանը չհրաժարվի Իսպանիայից անջատվելու նպատակից:

Վերջին քառասուն տարիների ընթացքում դա կլինի առաջին նախադեպը, երբ Մադրիդը ուղիղ կառավարում կհաստատի շրջանի նկատմամբ, որը կարող է նոր լարվածություն հրահրել Կատալոնիայի շուրջ և բացասաբար ազդել տնտեսության զարգացման վրա: Կատալոնիայում գրանցված հարյուրավոր ընկերություններ փակում են իրենց գրասենյակները շրջանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG