Մատչելի հղումներ

Իրաքում սկսվում է ազդեցության շրջանակները տարածելու քառակողմ պայքար


Իրաքում սկսվում է ազդեցության շրջանակները տարածելու քառակողմ պայքար
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքի աջակցությունը վայելող ուժերը Դաեշի դեմ գործողությունների արդյունքում Իրաքում եւ Սիրիայում ազատագրել են ծայրահեղական այս խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների 87 տոկոսը։ Սակայն որքան մոտենում է Դաեշի լիակատար տապալման պահը, այնքան ավելի է սրվում Իրաքի կենտրոնական կառավարության եւ քրդական շրջանի միջեւ իրադրությունը, վերջինիս անկախության ձգտումների պատճառով։

Այն բանից հետո, երբ քրդերը երկրի հյուսիսային հատվածում անցկացված հանրաքվեի արդյունքում քվեարկեցին հօգուտ անկախության, Բաղդադը դիմեց Քըրքուք քաղաքում դաշնային կառավարության վերահսկողությունն ամրապնդելու գործողությունների։

Մինչ այդ քրդերի վերահսկողության տակ գտնվող քաղաքը ռազմական ուժով գրավելու գործողությունների մասին ամերիկյան կողմին նախապես հավանաբար չի տեղեկացվել, քանի որ, ինչպես դաշնակից ուժերի խոսնակ, գնդապետ Ռայան Դիլոնն է ասում, ՝՝Այդ մասին կառավարության պաշտոնատար անձինք հրապարակայնորեն հայտարարել են։ Սակայն չեմ կարծում, որ մենք, որպես դաշնակից ուժեր, այդ մասին տեղեկացվել էինք մինչեւ հոկտեմբերի 16-ը՛՛։

Հակառակ դրան, այդ մասին տեղեկացված է եղել Իրանի աջակցությունը վայելող Ժողովրդական զորահավաքային միավորումների հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը։
՝՝Դա նշանակում է, որ մենք այլեւս չենք կարող ձեւացնել, թե Իրաքում այս հատվածները զերծ են մնում Իրանի ազդեցությունից՛՛, ասում է Բրուքինգսի հաստատության վերլուծաբան Մայքըլ Օհենլոնը։

Փորձագետների խոսքերով, Դաեշ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում Իրանն իր ռազմական աջակցությունն է տրամադրել՝ Իրաքի ու Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու ակնկալիքով։ Իրանը հույս ունի այստեղ հաստատել ցամաքային ապահով անցուղի, որը Թեհրանը կկապեր Միջերկրական ծովի հետ։
Իրանն Իրաքում ներկայումս ունի ազդեցության գոտի, որը ձգվում է Քըրքուքի արեւելքից մինչեւ Բաղդադ ու դեպի Թալ Աֆար։
՝՝ Իրանը հաստատ կգերադասեր դեպի Միջերկրական ունենալ ամենակարճ ու ամենապարզ ուղին, սակայն հարցն այն է, որ միայն մեկ ուղով այն չի բավարարվի, եթե կա բազմակի ուղիներ ապահովելու հնարավորություն՛՛, ասում է ամերիկացի վերլուծաբանը։

Եվ այսօր, երբ Ամերիկայի երկու դաշնակիցները՝ քրդերն ու Իրաքի կառավարությունը մտել են ռազմական բախումների փուլ, Վաշինգտոնը փորձելու է գտնել Իրանի ազդեցության աճն այստեղ կասեցնելու ուղիներ։

Facebook Forum

XS
SM
MD
LG