Մատչելի հղումներ

Թրամփն ու հանրապետականները ցուցադրում են համերաշխություն


Թրամփն ու հանրապետականները ցուցադրում են համերաշխություն
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

Այսօր, երբ ավելի ու ավելի շատ է խոսվում վերին օղակներում ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ աճող անվստահության մասին, ինքը՝ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե ունի գերազանց հարաբերություններ Կոնգրեսի իր կուսակից հանրապետականների հետ։

ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի հանրապետական առաջնորդները եւ նրանց կուսակից նախագահ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկան միմյանց միջեւ միասնության ցուցադրությամբ։ Թրամփը հայտարարեց, թե Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ երկար ժամանակ են բարեկամություն անում, եւ որ այդ հարաբերություններն այսօր ՝՝ավելի սերտ են, քան երբեւիցե՛՛։

՝՝Մենք այս արտակարգ հարաբերությունների պայմաններում ենք համագործակցում հարկային կրճատումների ու առողջապահական համակարգում բարեփոխումներ անցակցնելու աշխատանքներում՛՛, հայտարարեց Թրամփը։

Սակայն միայն վերջերս էր, որ Թրամփը Մաքքոնելին մեղադրում էր Օբամաքեըրը չեղյալ հայտարարելու գործում սենատորների շրջանում բավարար աշխատանք չիրականացնելու մեջ։

՝՝Այս գործը չիրականացնելու համար, պիտի անկեղծ ասեմ, ես ինձ չէ, որ մեղադրում եմ։ Մեղավորը նրանք են, երբ նոր փաթեթը հավանության արժանացնելուց հետո անցկացված քվեարկության ժամանակ Ջոն Մաքքեյնը քվեարկում է դեմ՛՛։

Թրամփը երեքշաբթի օրվա ասուլիսի ժամանակ հերքեց Կոնգրեսում հանրապետականների հետ հակամարտության մեջ լինելու մասին նաեւ իր նախկին գլխավոր խորհրդական Ստիվ Բենընի հայտարարությունը։
Թրամփի խոսքերով, ՝՝Ստիվն այսօր անում է այն, ինչ Ստիվը ճիշտ է համարում այսօր՛՛։


Թրամփի այսօրվա ամենաառաջնային օրակարգի մեջ են մտնում ՝՝Օբամաքեըր՛՛ ոչ պաշտոնական անվանումը կրող առողջապահական համակարգն այլ համակարգով փոխարինումը ու հարկերի կրճատումը։ Եվ Մաքքոնելն ասում է, թե այս հարցերում լիովին համաձայն է Թրամփի հետ։
Խոսքն ուղղելով լրագրողներին, նա ասաց, ՝՝Չնայած ձեր մի քանի հրապարակումներին, այս օրակարգում մենք լիակատար համաձայնության մեջ ենք՝՝։

Հանրապետականներն այսօր մեծամասնություն են կազմում Կոնգրեսի զույգ պալատներում։ Սակայն 2Օ18 թվականի նոյեմբերին ընտրություններ են անցկացվելու Ներկայացուցիչների պալատի բոլոր 435, ինչպես նաեւ Սենատի տեղերի մեկ երրորդի համար։ Ու եթե հանրապետականներին չհաջողվի իրականություն դարձնել իրենց տված այս խոստումները, ընտրությունների արդյունքում կարող են զրկվել մեծամասնություն լինելու արտոնությունից, այսինքն՝ վերջնական խոսքն ասելու հնարավորությունից։


Facebook Forum

XS
SM
MD
LG