Մատչելի հղումներ

Արիզոնայից ընտրված հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը, թեև ոչ հասցեական, բայց կոշտ քննադատության է արժանացրել Դոնալդ Թրամփի վարչակազմին, հատկապես՝ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատար դերի թուլացման և հեղինակության կտրուկ անկման համար:

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Արիզոնա նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը սուր քննադատության է արժանացրել ԱՄՆ-ի վարչակազմի որդեգրած մեկուսացնող քաղաքականությունը:

Ֆիլադելֆիայում Սահմանադրության ազգային կենտրոնում, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կողմից Ազատության մեդալը ընդունելուց, ՄքՔեյնը ԱՄՆ-ի կողմից միջազգային առաջնորդի դերի կորուստը «ոչ հայրենանվեր է» որակել:

«Վախենալով այն աշխարհից, որը մենք ձևավորել ենք յոթանասունհինգ տարիների ընթացքում, հրաժարվելով մեր որդեգրած արժեքներից, որը տարածել ենք աշխարհով մեկ, մերժելով միջազգային ասպարեզում առաջնորդի մեր դերն ու մեր ստանձնած պարտականությունները, ինչպես նաև հուսադրող տեսլականը` հանուն կիսաթուխ և կեղծ ազգայնականության, որը պարտադրվում է մարդկանց կողմից, ովքեր խնդիրներ լուծելու փոխարեն քավության նոխազ են փնտրում…նույնքան ոչ հայրնենանվեր է, որքան կապվածությունը ժամկետանց դոգմաների վրա խարսխված անցյալի հետ, որից ամերիկացիները վաղուց հրաժարվել են պատմության ընթացքում», - հայտարարել է ՄաքՔեյնը:

Սենատոր ՄքՔեյնի կոշտ քննադատությունը ոչ հասցեական էր, բայց՝ ուղղված Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմի որդեգրած քաղաքականությանը, որը ըստ վերլուծաբանների՝ պայմանավորված է ԱՄՆ-ի միջազգային հեղինակության կտրուկ անկման փաստով, հատկապես Կլիմայի փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին շարունակական քննարկումների համատեքստում:

XS
SM
MD
LG