Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի հոռետեսությունը Հյուսիսային Կորեայի հարցում դիվանագիտական կարգավորմանը հասնելու վերաբերյալ, կարող է դիտարկվել որպես ընդհանուր դիվանագիտական պայքարի մի մաս:

«Կարծում եմ այս հարցի վերաբերյալ ունեմ մի փոքր այլ մոտեցում, քան մնացած մարդիկ: Իմ մոտեցումն ավելի կոշտ է հավանաբար»,- հայտարարել էր նախագահ Թրամփը:

Մյուս կողմից սակայն այս մոտեցումը կարող է հիմքեր նախապատրաստել ռազմական միջամտության համար, որի միջոցով փորձ կարվի՝ ստիպելու Հյուսիսային Կորեային հրաժարվել մայրցամաքային միջուկային հրթիռ պատրաստելուց:

«Այս վարչակազմը, հավանաբար նախապատրաստվում է դիվանագիտական հանգուցալուծման տապալմանը, որը կարող է տեղի ունենալ այնքան վաղ, որքան մյուս տարի »,- ասում է Յոնսեի համալսարանի պրոֆեսոր Ջոն Դելյուրը

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Թրամփի հանրապետական աջակիցների շրջանում աճել է Հյուսիսային Կորեային կանխարգելիչ հարված հասցնելու կողմնակիցների թիվը, սակայն ամերիկացիների մեծամասնությունը շարունակում է դեմ լինել այս մոտեցմանը:

Յուրաքանչյուր նման գործողություն, ներառյալ կիբեռհարձակումը Փհենյանի դեմ, կամ Հյուսիսային Կորեայի քաղաքական վերնախավի վերացումը, կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ Հարավային Կորեայի ու այնտեղ գտնվող 28 հազար ամերիկյան զինծառայողների համար, քանի որ տարածաշրջանում կարող է բռնկվել միջուկային պատերազմ:

«Կարծում եմ, որ դա կլինի բարոյական, դիվանագիտական, ռազմավարական կամ քաղաքական տեսանկյուններից աղետ ոչ միայն Կորեայի ժողովրդի ու տարածաշրջանի, այլ Միացյալ Նահանգների համար»,- ասում է վերլուծաբան Դեյվիդ Սթրոբը:

Հյուսիսային Կորեան իր հերթին ընգծում է, որ նախագահ Թրամփի գործողություններն ու Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի զորավարժություններն արդարացնում են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը: Այն նախատեսում է մոտ ապագայում փորձարկել մեկ այլ երկար հեռավորության հրթիռ:

Երկու կողմերն էլ շարունակում են ցուցադրել իրենց ռազմական կարողությունները, որը որևէ կերպ չի նպաստում լարվածության նվազեցմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG