Մատչելի հղումներ

Ժնևում կայացավ Սարգսյան-Ալիև գագաթաժողովը


2013 թվականի նոյեմնբերի 13-ի հայ-ադրբեջանական գագաթաժողով Վիեննայում
2013 թվականի նոյեմնբերի 13-ի հայ-ադրբեջանական գագաթաժողով Վիեննայում

Հոկտեմբերի 16-ին Ժնևում ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի են բանակցություններ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի արտգորևծնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում ունեցան Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը ևս մասնակցում էին այդ հանդիպմանը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հովանու ներքո: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է գագաթաժողովին:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

Նախագահները համաձայնության են եկել բանակցային գործընթացի աշխուժացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել և լրացուցիչ քայլեր իրականացնել՝ շփման գծում լարվածության նվազեցման համար:

Համանախագահները բավարարված են այս ուղիղ երկխոսությամբ, որը տեղի է ունեցել երկար ընդմիջումից հետո: Նրանք պատրաստակամ են՝ շարունակելու միջնորդական աշխատանքը կողմերի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կկազմակերպեն արտգործնախարարների հետ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG