Մատչելի հղումներ

 ԱՄՆ-ի նախագահի լարված ու անհանգիստ ժամանակները


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար շատ լարված ու անհանգիստ ժամանակներ են սկսվել, երբ նրան մեղադրում են Իրանի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ վարած քաղաքականության, ինչպես նաեւ` երկրի ներքին հարցերը լուծելու գործում առաջ եկած փակուղային իրավիճակի համար:

Փենսիլվանիայում անցկացված հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփը բողոքում էր, որ դեռեւս չեն գնահատում իր ձեռքբերումները. ‘’Չնայած այն հանգամանքին’’, ասում էր նա, ‘’որ մեր երկիրն արդեն վերագտնում է իր ինքնավստահությունը, ինչին սպասել է երկար տարիներ’’:
Թրամփն անցնող շաբաթ հայտնվեց սենատոր Բոբ Քորքերի մեղադրանքների ներքո, եւ հարձակումներ գործեց ընդդեմ մամուլի`հայտարարելով. ‘’Զզվելի է, թե ինչպես է մամուլը կարողանում գրել այն, ինչ ուզում է: Ու մարդիկ ստիպված են լինում կարդալ այդ ամենը’’:

Թրամփն այս պահին իր համար ամենակարեւոր գործը համարում է հարկային բարեփոխումների ծրագրում հաղթանակի գրանցումը: Նրա ծրագրին դեմ են դեմոկրատները:

Ինչպես սենատոր Չաք Շումերն է ասում. ‘’Ճիշտ չէ, թե հարկային կրճատումները բխում են միջին դասի շահերից: Այդ կրճատումները գործելու են հօգուտ հարուստների’’:

Ինչպես Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչներից Ջոն Ֆիհըրին է ասում, ‘’Թրամփը շարունակում է հենվել բնակչության իր հավատարիմ շրջանակների վրա, նրանց, որոնց շրջապատում մամուլը չի վայելում վստահություն’’:

Սակայն նրա համար ամենամեծ խնդիրն այն է, որ մամուլը չի սիրում իրեն, ասում է փորձագետը: ‘’Նրան չեն սիրում իր իսկ Հանրապետական կուսակցությունում, նրան ատում են դեմոկրատները եւ այս պայմաններում շատ դժվար է վստահություն ձեռքբերելը’’:

Բայց չի կարելի անտեսել այն մեծ զանգվածը, որը կանգնած է Թրամփի կողքին: Այս մասին է ասում Ջորջ Մեյսընի համալսարանի դասախոսներից Մեթյու Դալեքը: ‘’Նրա կողմն է ընտրողների 38 տոկոսը, գումարած հանրապետականների 80 տոկոսը: Եվ անհավանական է, որ նշված հանրապետականները հրաժարվեն նրանից ու մարտահրավեր նետեն նրան’’:

Սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ Թրամփն արդեն իսկ կորցրել է իր նկատմամբ աջակցությունը մի քանի կարեւոր նահանգներում, այդ թվում` Փենսիլվանիայում:



Facebook Forum

XS
SM
MD
LG