Կալիֆոռնիայի Սոնոմայի շրջանը հայտնի է իր գինու արտադրությամբ, սակայն այժմ այստեղ են շարունակվում ահագնանալ անտառային հրդեհները, որոնց մարումը դժվարեցնում են ուժեղ քամիները: Տեղի բնակիչները պատմում են հրդեհի մասին:
«Կրակն այնքան մեծ էր, որ լուսավորել էր ամբողջ տանս շրջակայքը: Ես փորձում էի մարել այն, սակայն անզոր էի: Ես ինձ հետ վերցրեցի ամենակարևոր փաստաթղթերս և հեռացա: Երեք ժամ հետո վերադարձա և տեսա, որ կրակը վերացրել է ամեն ինչ այստեղ»,- ասում է Դեյվ Լարսոնը:
Կրակն ընդգրկել է մեծ տարածքներ, որի արդյունքում շատ վայրեր հոսանքազրկվել են: Այժմ հրշեջ ծառայության աշխատակիցները փորձում են այն մեկուսացնել:
«Մեզ մոտ առաջին աստիճանի տագնապ է հայտարարված, քանի որ քամին խանգարում է մարմանը և ուժեղացնում հրդեհի ծավալմանը: Մենք այժմ կենտրոնացած ենք դրա մեկուսացման մեջ, որպեսզի չլինեն նոր ավերածություններ, և այն չընդգրկի նոր տարածքներ»,- ասում է հրշեջ ծառայության կապիտան Գորդեն Օբրայանը:
Հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է առնվազն 23-ի: Կան անհետ մեծաթիվ կորածներ: Ուժեղ քամիների պատճառով սկսվել են մարդկանց նոր տարհանումներ:
Անհրաժեշտ է մոտ մեկ շաբաթ՝ պարզելու բնական այս աղետի հասցրած վնասի չափը: Հրդեհների մարման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Facebook Forum