Մատչելի հղումներ

Թրամփը խոստանում է հարկային քաղաքականությամբ նպաստել միջին խավին


Թրամփը խոստանում է հարկային քաղաքականությամբ նպաստել միջին խավին
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00

ԱՄՆ-ի նախագահը խոստանում է հարկային իր քաղաքականությամբ նպաստել ոչ թե հարուստ, այլ՝ միջին խավին։ Մի բան, ինչին չեն հավատում մեծաթիվ տնտեսագետներ։

Թրամփը խոստանում է, որ ամերիկացիները կխնայեն նկատելի գումարներ։
Հանդես գալով Փենսիլվանիա նահանգի Հարրիսբուրգ քաղաքի օդանավակայանում, Թրամփը, հավաքվածներին ասել է, թե յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով կունենա 4 հազար դոլարի եկամտի աճ, չնայած այն հանգամանքին, որ տնտեսագետներն ասում են, թե այն կիրականանա միայն ութ տարվա ընթացքում, տարեկան 5ՕՕ դոլարի աճով։

՝՝Հիմնականում հարուստների համար շահավետ հարկային սահմանափակումները կրճատելով, մեր ծրագիրը նախատեսում է, որ հարկված գումարները կգնան դեպի միջին դասը, այլ ոչ թե կվերադառնան ամենաբարձր եկամուտն ունեցողներին՛՛։
Բեռնատար ավտոմեքենաների հարյուրավոր վարորդների առջեւ Թրամփի արտասանած խոսքերը նպատակ ունեին հակադարձել անկախ այն վերլուծաբանների տեսակետներին, որոնց համաձայն, հանրապետականների առաջարկած հարկային բարեփոխությունների ծրագիրը հիմնականում նպաստելու է ամենաբարձր եկամուտն ունեցող խավին։

Թրամփի վարչակազմը, հունվար ամսին իշխանության գալով, նախատեսում էր հարկային փոփոխություններ իրականացնել օգոստոս ամսից։ Թրամփն այսօր հույս ունի այն ուժի մեջ մտցնել մինչեւ տարեվերջ։
Սակայն Կոնգրեսում հարկերի հարցերով զբաղվող հանձնաժողովները դեռեւս պիտի լսումներ անցկացնեն, երբ հանրապետական ու դեմոկրատ օրենսդիրները փոփոխությունների հարցում դեռեւս ունեն տարաձայնություններ։

Facebook Forum

XS
SM
MD
LG