Մատչելի հղումներ

ԱՄՆ և դաշնակիցները ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում Կորեական թերակղզում


Կորեական թերակղզու արևելյան և արևմտյան հատվածներում ամերիկյան ռազմաօդային ուժերը մասնակցում են զորավարժություններին Հարավային Կորեայի ու Ճապոնիայի ռազմաօդային ուժերի հետ միասին:

Զորավարժություններն ընթանում էին այն պահին, երբ նախագահ Թրամփը խորհրդակցություն էր անցկացնում իր խորհրդականների և նախկին պետքարտուղար Հենրի Քիսենջերի հետ, նշենք որ խորհրդակցության ընթացքում արձանագրվեց Հյուսիսային Կորեայի հարցում նոր մոտեցում:

«Նախկինում մենք սխալ ուղղությամբ էինք շարժվում: Վերջին 25 տարիներին բազմաթիվ վարչակազմեր կանգնել են այս մեծ խնդրի առջև: Հավատացեք՝ այժմ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Թրամփի մեկնաբանությունները հաջորդել էին Հյուսիսային Կորեայի առաջնորդի և ԱՄՆ-ի նախագահի միջև ռազմականացված հռետորաբանությանը, որի ժամանակ նախագահ Թրամփն ասել է, որ ամբողջապես կոչնչացնի Հյուսիսային Կորեան, եթե այն հարձակվի ԱՄՆ-ի կամ իր դաշնակիցներից որևէ մեկի վրա:

Իր հերթին Փհենյանն իրականացրել է մի շարք հրթիռային և միջուկային փորձարկումներ՝ որոշ հրթիռներ բաց թողնելով Ճապոնիայի ուղղությամբ:

Հոկտոմբերի 18-ին նախատեսվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը Սեուլում, ուր կքննարկվի Փհենյանի կողմից եկող հրթիռային ու միջուկային վտանգը:

Facebook Forum

XS
SM
MD
LG