Մատչելի հղումներ

Նյու Յորքում 100 միլիոն կամ ավելի դոլարով աճուրդի կհանվի Լեոնարդոյի նկարներից մեկը, որ երկար տարիներ կորած էր համարվում:

Christie’s աճուրդային տունը հաջորդ ամիս Նյու Յորքում 100 միլիոն կամ ավելի դոլարով վաճառքի կհանի Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր Մունդի» նկարը, որը ձեռք է բերվել մասնավոր հավաքածուից: Հիսուսի պատկերով այս նկարը նախկինում երբևէ չի ներկայացվել որևէ աճուրդի:

«Այս նկարը իսկապես կորել էր, քանի որ տարիների ընթացքում այն ծածկվել էր հին ներկի շերտերով, որը խեղաթյուրել էր նկարի որակը: Այդ պատճառով 20-րդ դարում այն պատճեն էր համարվել և 1950-ական թվականներին բավականին ցածր գնով վաճառվել էր ամերիկացի մի կոլկցիոների: Նկարի սեփականատերը 2005 թվականին որոշեց այն վաճառել որպես պատճեն, պարզ դարձավ, որ այն իրականում Լեոնարդոյի բնօրինակն է», - ասում է Christie-ի աճուրդային տան ավագ մասնագետ Ալան Վինթերմութը:

Հայտնի է միայն, որ նկարի սեփականատերը եվրոպացի արվեստի սիրահար է: Christie’s աճուրդի տունը Լեոնարդոյի «Սալվադոր Մունդի» նկարը աճուրդի կհանի նոյեմբերի 15-ին:

XS
SM
MD
LG