Մատչելի հղումներ

Հյուսիսային Կալիֆորնիայում սկսված նոր հրդեհները տարածվել են 25 հազար հեկտար տարածության վրա՝ ստիպելով 2Օ հազար մարդկանց հեռանալ իրենց տներից։ Կրակին կուլ են գնում տներ, շենքեր ու այգիներ։

Հոկտեմբեր ամիսն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի անտառային հրդեհների ամիսն է։ Նահանգի հյուսիսում սկսված նոր հրդեհներն ունեն կարմիր ահազանգի մակարդակ։ Այստեղ կիրակի օրը միաժամանակ սկսվել է 14 հրդեհ եւ ուժեղ քամիների պատճառով շատ արագ տարածվել։ Երեքշաբթի օրվա տվյալներով 13 մարդ է զոհվել։

Հրդեհներն առաջ են շարժվում այնպիսի մեծ արագությամբ, որ փրկարարները միայն հասցնում են մարդկանց օգնել խույս տալ կրակից։

Ինչպես Կալիֆորնիայի հրշեջ ծառայության ղեկավար Քեն Փիմլոթն է ասում, քամիները փչում են ժամում 8Օ կմ արագությամբ։

՝՝Մինչեւ Սակրամենտո ընկած անտառային տարածքներում քամիները տարածել են մեծ թվով հրդեհներ՛՛։
Սանտա Ռոզա քաղաքում հրդեհն առաջ է շարժվել պատի նման՝ այրելով հանրախանութներ, հիվանդանոցներ ու տներ։ Ամենամեծ հրդեհները Նափայի մարզում են, որը հայտնի է իր խաղողի այգիներով ու գինու արտադրությամբ։ Կրակի դեմ մինչ այժմ հնարավոր է պայքարել միայն օդից։
Նափայի հրշեջ ծառայության ղեկավար Բարրի Բիերմանն ասում է, թե ՝՝Պարզապես անհնար է կանգնել այս հրդեհներին դեմ հանդիման։ Այս պահին անհնար է կասեցնել դրա առաջխաղացումը՛՛։

Կալիֆորնիայի ազգային սահմանապահ ուժերը միացել են փրկարարական ու մարդկանց տարհանելու աշխատանքներին։ Նահանգապետ Ջերրի Բրաունը հրդեհների հատվածում հայտարարել է արտակարգ իրադրություն։
՝՝Մենք մարդկանց տարհանել ենք հիվանդանոցներից ու հատուկ խնամքի հաստատություններից։ Այս պահին շատ կարեւոր է, որ առաջին օգնությունը ցուցաբերենք հենց այս մարդկանց՛՛, ասել է նա։

Պաշտոնատար անձինք ասում են, թե Կալիֆորնիա նահանգին սպառնում են համատարած հրդեհները, որոնք կծավալվեն հրդեհներ տարածելու համաբավ ձեռք բերած Սանտա Անայից փչող քամիներից։
Իշխանությունները հորդորում են ամբողջ նահանգի բնակչությանը մնալ պատրաստ վիճակում, տարհանման մասին հրահանգ ստանալու դեպքում, արագ հեռանալու համար։

Facebook Forum

XS
SM
MD
LG