Մատչելի հղումներ

Բնապահպանները մտահոգված են Թրամփի վարչակազմի որոշմամբ


Բնապահպանական խմբերը իրենց դժգոհությունն են հայտնել նախագահ Թրամփի՝ ջերմոցային գազի արտանետումների հետ կապված նախագահ Օբամայի ստորագրած ծրագրի հետ կանչման մասին նախաձեռնության վերաբերյալ, որը նպաստում էր համաշխարհային ջերմացման դանդաղեցմանը:

Բնապահպանության պաշտպանության գործակալության ղեկավար Սքոթ Փրութը նշել է, որ նա նախատեսում է ստորագրել ծրագրի հետ կանչման մասին որոշումը:

Դրա մասին նա տեղեկացրել է Քենթակի նահանգում ունեցած ելույթի ընթացքում, ուր գրանցվել է գործազրկության բարձր մակարդակ, քանի որ նահանգում զարգացած ածուխի արդյունահանման ոլորտը անկում է ապրել համաշխարհային շուկայում պահանջարկի անկման արդյունքում:

Որոշ բնապահպաններ կասկած են հայտնել Փրութի գործունեության վերաբերյալ:

«ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ արտանետումները վնասարար են առողջության համար, ուստի նրա գործն է պաշտպանել հանրությանը»,- նշում է բնապահպան Լեյն Բոլդմանը:

Նախկին նախագահ Օբամայի առաջարկած մաքուր էներգիայի նախագիծը դեռևս չի մտել ուժի մեջ: Գերագույն դատարանը անցած տարի սառեցրել է ծրագրի իրականացումը՝ պարզելու դրա օրինականությունը:

Այս պահին ակնհայտ է, որ բնապահպանական խմբերը կդիմեն դատական ատյաններին Փրութի ծրագրի կասեցման մասին որոշման վերաբերյալ: Նրանց կարող են միանալ նաև մի շարք նահանգային իշխանություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG