Մատչելի հղումներ

Ինչու՞ Փեդըքը սպանեց 58 անձանց. Պատասխան դեռ չկա


Ինչու՞ Փեդըքը սպանեց 58 անձանց. Պատասխան դեռ չկա
please wait

No media source currently available

0:00 0:01:09 0:00

Հետաքննիչները դեռեւս չունեն որեւէ վարկած, որը կպարզաբաներ Լաս Վեգասում մեկ շաբաթ առաջ 58 մարդու կյանք խլած Ստիվըն Փեդըքի հրազենային հարձակման դրդապատճառները։

Նեւադա նահանգի ոստիկանապետ Ջո Լոմբարդոն ասել է, թե ինքը դժգոհ է հետաքննության ընթացքից։

՝՝Որեւէ փաստարկ չունենք այն մասին, որ հարձակմանը մասնակցել է նաեւ մեկ ուրիշը։ Ունենք ավելի քան 2ՕՕ փաստ, որ նա անցնում է Լաս Վեգասով, սակայն նրան այդ ընթացքում չենք տեսել որեւէ մեկի հետ։ Չունենք որեւէ փաստարկ ահաբեկչական որեւէ խմբավորման հետ կապեր ունենալու մասին։ Չկա մտավոր խնդիր ունենալու մասին որեւէ փաստարկ։ Կարծում ենք, որ նա պարզապես ունեցել է դա իրականացնելու ծրագիր՛՛։

Հիշեցնենք, որ Փեդըքը հյուրանոցի 32-րդ հարկում գտնվող իր համարից մոտ 11 րոպե շարունակ մի քանի կրակահերթ էր արձակել համերգի հարթակին հավաքված ժողովրդի ուղղությամբ։ Ոստիկանության ներխուժումից առաջ նա դիմել էր ինքնասպանության։

Հետաքննիչները շարունակում են հարցաքննել նրա եղբորը եւ ընկերուհուն, որին Փեդըքն ուղարկել էր Ֆիլիպիններ ու փոխանցել 1ՕՕ հազար դոլար՝ հավանաբար փորձելով նրան այդ օրը հեռու պահել Լաս Վեգասից։

Facebook Forum

XS
SM
MD
LG