Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի դերը աղետներից ու ողբերգություններից հետո


ԱՄՆ-ի նախագահի դերը աղետներից ու ողբերգություններից հետո
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

Գլխավոր հրամանատարն ԱՄՆ-ում երբեմն ստիպված է լինում դառնալ գլխավոր սփոփող: Այսօր այս դերն է ստանձնել նախագահ Դոնալդ Թրամփը, հատկապես Լաս Վեգասում իրականացված սպանդից հետո:
Այստեղ նա փորձում էր սփոփել վիրավորներին: Գովեստի խոսքեր էր ասում նրանց հասցեին, ովքեր հրազենային հարձակումից հետո հասան օգնության:
‘’Մենք միասնաբար ենք կրելու բոլորիս վիշտը: Դուք միայնակ չեք: Մենք երբեք ձեզ միայնակ չենք թողնի’’, հայտարարում էր Թրամփը:

Դրանից մեկ օր առաջ էր Թրամփը մեկնել Պուերտո Ռիկո, որն ավելի վաղ ենթարկվել էր հզոր ծովամրրկի արհավիրքին: ‘’Այստեղ իրականացված աշխատանքը հեռու չէ հրաշքներից’’, հայտարարում էր նախագահը:

Թրամփը հետեւում է իր նախորդների օրինակին, ովքեր աղետներից հետո գալիս են սփոփելու ժողովրդին:
Հիշենք Բիլ Քլինթընին 1995 թվականին Օքլահոմայում իրականացված ռումբային հարձակումից հետո:
‘’Դուք չեք կորցրել Ամերիկան, քանի որ մենք միշտ ենք կանգնած լինելու ձեր կողքին’’, հայտարարում էր նա:

Ջորջ Բուշը 2001-ի ահաբեկչական հարձակումներից հետո խոստանում էր. ‘’Մենք չենք հոգնելու, չենք երերալու ու չենք ձախողվելու’’:

Հիշենք 2015 թվականին Հարավային Քարոլինայում սեւամորթների եկեղեցում ռասայական դրդապատճառներով իրականացված սպանդից հետո Բարաք Օբամայի բանաստեղծական խոսքերը`վերցված հայտնի երգի տողերից, որոնք նա ներկայացրեց` երգելով:
‘’Զարմանալի շնորհ, որքան քաղցր է հնչում այն’’:


Ներկա նախագահ Թրամփի քննադատները հորդորում են նրան արդեն հրաժարվել մարտական դիրքերից ու իրոք զբաղվել համախմբելու աշխատանքներով: Երրորդ ուղի անվանումը կրող կազմակերպության ներկայացուցիչ Ջիմ Քեսսլերի խոսքերով,

‘’Ներկա նախագահն այսօր իրեն ավելի լավ է զգում բաժանարար գործունեությամբ: Նրան թվում է, թե դա անձամբ օգնում է իրեն ու օգնում ամրապնդելու քաղաքական իր դիրքերը: Հիշենք, որ այդ եղանակով էր, որ նա հաղթեց ընտրություններում’’:

Իսկ թե ինչպես է Թրամփին հաջողվելու համախմբելու կամ տարանջատելու եղանակով ամրապնդել կամ թուլացնել քաղաքական իր դիրքերը, առաջինը ցույց կտա հարկային բարեփոխումներ անցկացնելու գործընթացում նրա որդեգրած կեցվածքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG