Մատչելի հղումներ

Այսուհետև առցանց լրատվական կայքերը ինքնուրույն կորոշեն, թե որ նյութերը օգտատերը կարող է անվճար ընթերցել մեկ օրվա ընթացքում:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google ընկերությունը բարեփոխումների արդյունքում հեշտացրել է գովազդի տեղադրման գործընթացն ու վերանայել իր գովազդային քաղաքականությունը:

Նախկինում գործող մեկ անվճար սեղմում սկբունքն արդեն չի գործում և լրատվական կայքերն այլևս ստիպված չեն երեք անվճար հոդված առաջարկել ընթերցողին որոնման ցանկում իրենց տեղը պահպանելու համար:

Նախքան այս օրենքի ուժի մեջ մտնելը բազմաթիվ լրատվակայն կայքեր իրենց դժգոհությունն էին արտահայտել տեխնոլոգիական հսկա Google ընկերությանը՝ ընդգծելով, որ նախկին գովազդային քաղաքականությունն ուղղակի վնաս է հասցնում իրենց հոդվածների՝ առանց այն էլ փոքրաքանակ առցանց վաճառքին:

Ներկայումս, լրատվական կազմակերպությունները կարող են իրենց հայեցողությամբ ընտրել, թե քանի հոդված կարող են օգտատերերն ընթերցել անվճար մեկ օրվա ընթացքում:

XS
SM
MD
LG