Մատչելի հղումներ

Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու հարցը շարունակում է քննարկվել Սենատում


Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու հարցը շարունակում է քննարկվել Սենատում
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

ԱՄՆ-ի Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովը փորձում է պարզել, թե որքան են հավաստի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ Թրամփի թիմի ու ռուս պաշտոնյաների միջեւ գաղտնի հանդիպումների մասին տեղեկությունները։

Մոտ հարյուր վկաների հարցաքննելուց ու մոտ 1ՕՕ հազար փաստաթուղթ ուսումնասիրելուց հետո, հանձնաժողովը հրապարակում է առաջին եզրակացությունը։

Ինչպես հանձնաժողովի դեմոկրատ անդամներից Մարք Ուորներն է ասում, ՝՝Ռուսների գործուն քայլերը չեն դադարել նույնիսկ ընտրություններից հետո՛՛։

Հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռիչարդ Բըրի խոսքերով, ռուսական հետախուզությունը շատ վճռական է տրամադրված ու գործում է շատ խելացի։

՝՝Այդ պատճառով կոչ եմ անում, որ այստեղ անցկացվող ամեն մի ընտրարշավ ու ընտրական հարցերով զբաղվող ամեն մի պաշտոնյա այս փաստն ընդունի շատ լուրջ՛՛, ասում է հանձնաժողովի նախագահը։

ԱՄՆ-ի հետաքննիչները հավատացած են, որ ռուս հաքերները փորձել են քվեարկության համակարգ ներխուժել ԱՄՆ-ի 2Օ նահանգներում։

Չնայած նրան, որ հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է, թե ոչ մի քվե չի խախտվել, իրականում վտանգը չի վերացել, երբ երկու նահանգներում մի քանի շաբաթից անցկացվելու են նահանգային, իսկ եկող տարի՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։
՝՝Իրականում հնարավոր է միայն երկու կամ երեք նահանգներում կամ տեղական մարմինների ընտրություններին միջամտելու եղանակով փոխել ամբողջ ընտրության արդյունքը՛՛, ասում է կոնգրեսական Ուորները։

Լսումների ժամանակ խոսք գնաց նաեւ սոցիալական լրատվամիջոցներով Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու փաստերի մասին, ինչը, Ուորների խոսքերով, ցավոք սրտի, սկզբնական շրջանում Ամերիկայում ուշադրության չէր արժանանում։

Կոնգրեսի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բըրի խոսքերով, Ռուսաստանին ՝՝չափազանց լավ է հաջողվել առաջ բերել քաոս բոլոր մակարդակներում՛՛։

Իսկ այն հարցը, թե արդյոք Կրեմլն այս քայլերն իրականացնելիս ստացել է որեւէ օգնություն Թրամփի արշավի կողմից, թե ոչ, դեռեւս արժանի է լուրջ հետաքննության, որն ավարտելու համար տրված չէ վերջնաժամկետ։


Facebook Forum

XS
SM
MD
LG